HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեներալ Մանվել Գրիգորյանի վագրը և շվեյցարացի լրագրողի ճղված տաբատը

Աժ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաև մի վագր: Մեր այցելության ժամանակ կենդանին կապված էր գեներալի տան դարպասի մոտ` ճաղավանդակներից ներս: Էջմիածինցիներն ասում են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ զբոսնում է քաղաքի փողոցներով:

Բացի դրանից, գեներալի վագրերը ազատորեն, առանց շղթաների թափառում են Էջմիածնի փողոցներում: Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին նրանց նկատել են նաև Go Green Armenia կազմակերպության ներկայացուցիչները և այդ մասին գրել իրենց ֆեյսբուքյան էջում: Այդ ժամանակ, իհարկե, վագրերը փոքր էին: Այժմ տան մոտ կապված վագրը 7 ամսական է, և կերակրողն ու գեներալի անվտանգության աշխատակիցները հազիվ էին զսպում նրան:

Գեներալ Մանվելի վագրի ատամները հանված են: Չնայած դրան, երբ շվեյցարացի լրագրողի հետ այցելել էինք գեներալի տուն, վագրը թաթի նուրբ շարժումով հասցրեց պատռել լրագրողի տաբատը, օպերատորի բախտը մի փոքր բերեց. նրա տաբատն ավելի դիմացկուն էր:

Շվեյցարացի լրագրող Կարլ Ամանը (Karl Ammann), երբ անցյալ շաբաթ ժամանել էր Հայաստան Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին հետաքննական ֆիլմ նկարահանելու, հանդիպել էր նաև կենդանիների վաճառքով զբաղվող Արթուր Խաչատրյանին, ով խոստովանել էր, որ 5 վագր ունի, սակայն ցույց չէր տվել կենդանիներին: Ամենայն հավանականությամբ, գեներալը վագրերը ձեռք է բերել հենց նրանից: Արթուր Խաչատրյանի նկատմամբ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն մաքսանենգության հոդվածով քրեական գործ է հարուցել բոնոբո կապիկների ներկրման փաստով: Այժմ նախաքննություն է ընթանում:

Գեներալի Էջմիածնի տանը վագրերից միայն մեկն էր, ըստ անվտանգության աշխատակիցների` մյուսները «ուրիշ տեղ են»:

Վագրը կատվազգի ցամաքային խոշորագույն գիշատիչներից է: Համարվում է վտանգված տեսակ և գրանցված է Կարմիր գրքում: Մեղմ ասած` չի խրախուսվում տնային պայմաններում պահել նրանց, քանի որ չափազանց վտանգավոր են: Նրանք նաև մարդակեր են: Հիշեցնենք, որ 2010-ին Հրազդանի կենդանաբանական այգում դժբախտ պատահար էր տեղի ունեցել, երբ առյուծը խժռել էր իրեն կերակրողին:

Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել չկարողացանք, որպեսզի ճշտեինք, թե ինչ փաստաթղթեր ունի վագրի համար, ինչպես է այն ձեռք բերել, որ երկրից է ներկրված: Ըստ անվտանգության աշխատակցի` նա տանը չէր:

Այս կենդանիներին անհրաժեշտ է պահպանման համապատասխան միջավայր: Օրինակ` ԱՄՆ 19 նահանգում արգելված է վագրը պահել տնային պայմաններում: 15 նահանգ էլ հատուկ արտոնագիր է պահանջում: Հայաստանում սա որևէ կերպ չի կանոնակարգվում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: 

Լուսանկարները՝ Klaus Sparwasser-ի

Մեկնաբանություններ (3)

ara
Es inch yerkir e???????? Mek@ ir Aryuznerov, myus@ Vagrov, Yerorrdn el ir lktiutyamb uzum en irenz datarkutyunn u tkarutyun@ xelqi u hzorutyan tex anzkaznen.
ruzanna
xexg kendaniner, atamnern e hanel et sadist@, henc nman dajan veraermunqi hamar petq e patasxanatvutyan entarkel
Max
I came across this animal (I mean Grigoryan) in Kubatlu where I was doing my 2 years of military service in Armenia. Like a tiger (or rather a hyena) the General is a wild animal and cannot be domesticated... and should not be approached without lethal weapon. The only solution is to do away with the likes of him. As for the people in Echmiadzin and Armenia.... well it's time for you to stop groveling before uneducated low-life 'masters' and rise and revolt and re-claim your lost honour.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter