HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդերքն օգտագործել են օրենքի խախտումներով. Օմբուդսմենի զեկույցը մեղադրում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • Գրանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք  խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրի խախտում: Նշվածը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին:
  • Օրենքների թերի լինելու պատճառով վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումն ու փոխադրումը որևէ կերպ չի կարգավորվում: Արդյունքում՝ լուրջ վտանգ է առաջանում հանրության առողջության և շրջակա միջավայրի համար: 
  • Թեև ընդունվել են ռիսկայնության գնահատման կանոնները, սակայն դրանց թերի լինելու հետևանքով էներգետիկ կայանների ստուգումների ընթացքում առաջացել են մի շարք բարդություններ:
  • Չնայած հանրությանը հուզող մի շարք հարցերի, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործումը, ՀԷԿ-երի կառուցումը և շահագործման վտանգները, Նախարարությունը կազմակերպել է ընդամենը մեկ հանրային քննարկում:

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

Արձանագրված դրական զարգացումները

  • 2013 թվականին ՀՀ էներգետիկայի  բնագավառում տեխնիկական կանոնակարգերով և իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 677 անհամապատասխանություններ ու թերություններ, որոնց վերացման համար տրվել են կարգադրագրեր, իսկ խախտում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության  միջոցներ:
  • 2013 թվականի ընթացքում ՀՀ ընդերքօգտագործման ոլորտում իրականացվել են ռիսկի վրա հիմնված  բազմաթիվ ստուգումներ, որի արդյունքներով 53 տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջների խախտումներ, և խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter