HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենաների կայանտեղերի խնդրահարույց համակարգ, ինքնակամ շինարարության դաշտում կոռուպցիոն ռիսկեր, կիսաքանդ փողոցներ...

Օմբուդսմենը` Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ թերացումների մասին

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • Չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ և թափանցիկ պահանջներ, ինչի հետևանքով այդ շինությունների օրինական կամ անօրինական լինելու հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր:
    • Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, ինչի արդյունքում երեխաները անհրաժեշտ խնամք չեն ստացել:
    • Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային քննարկումներ, չէր ներկայացրել սակագնի բարձրացման բավարար հիմքերը և հնարավոր այլընտրանքային լուծումները, ինչն առաջացրել էր հանրության հիմնավոր վրդովմունքը:
    • Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել էր լուրջ թերացումներով, ինչպես օրինակ՝ անձինք 1 ժամից պակաս կայանելիս  ստիպված են եղել վճարել 1 ժամվա կայանման գումար, չեն նախատեսվել անվճար հատուկ կայանատեղեր հաշմանադամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև չէին կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ:
    • Քաղաքապետարանը քաղաքի ծայրամասերում գտնվող կիսաքանդ փողոցները ասֆալտապատելու փոխարեն հաճախ կրկնակի ասֆալտապատել է կենտրոնական փողոցները՝ չնայած դրանց բարեկարգ վիճակին:
    • Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Փակ շուկայի ապօրինի շինարարությունը կանխելու համար:
    • Հաշվի չառնելով քաղաքաշինական նորմերի պահանջները, ինչպես նաև Կոմիտաս 5 հասցեի բնակիչների համար մի շարք բացասական հետևանքները, օրինակ՝ հարակից շենքերի լուսավորության էական նվազումը, տարածքի ծառերի հատումը և այլն, Քաղաքապետարանը, այնուամենայնիվ, թույլատրել էր այդ տարածքում շինարարությունը: 
    • Քաղաքապետարանը որևէ միջոց չի ձեռնարկել Կոմայգում այլասերվածությունը վերացնելու ուղղությամբ, մասնավորապես չի լուսավորվել և չի ցանկապատկվել այգու շրջակայքը, ինչպես նաև չի փակվել այգու մուտքը գիշերային ժամերին:
    • Անմատչելի է եղել մի շարք շինություններ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն ու ելքը: Մի շարք դեպքերում ընդհանրապես բացակայել են թեքահարթակները, իսկ առկայության դեպքում էլ՝ դրանց թեքության աստիճանը չափազանց բարձր է եղել:
    • Միջոցներ չեն ձեռնարկվել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու համար:

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ:

Արձանագրված դրական զարգացումներ

  • Ճանապարհային խցանումները նվազեցնելու նպատակով շահագործման է հանձնվել Ուլնեցու և Ռուբինյանց փողոցները միացնող ճանապարհը, ավարտման փուլին են հասել Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցի հետ կապող նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, շահագործման են հանձնվել 4 վերգետնյա անցումներ:
    • «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թվով 16 բուժհաստատության տրամադրվել է 44 անուն բուժսարքավորում` փոխարինելով մաշված և արդեն անպետք սարքավորումները: 
    • Մայրաքաղաքի փողոցներում և բանուկ մասերում կառուցվել է 80 թեքահարթակ, թվով 293 թեքահարթակ է կառուցվել նաև ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ իրականացված փողոցներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter