HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Հակոբյան. «Ես զգացմունքային խնդիր չունեմ»

«Հետքը» մի քանի հարց ուղղեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանին, որը ՍԴ-ում ներկայացնում էր ԱԺ մեծամասնության դիրքորոշումը:

-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշումը:

-Իրավական որոշում էր: Մենք գնացել էինք դատարան, էսպես ասած՝ երկու կողմով, որպեսզի Սահմանդրությունը ճշտեր՝ արդյո՞ք սահմանադրակա՞ն էր, թե՞ ոչ: Սահմանադրական դատարանը ճշտեց, որ սահմանադրական չեն օրենքի որոշ հոդվածներ:

-Այսինքն՝ գո՞հ եք Սահմանադրական դատարանի որոշումից:

-Ես գոհ կամ դժգոհ Սահմանադրական դատարանի որոշումից... Ես զգացմունքային խնդիր չունեմ: Դա իրավական խնդիր է: Սահմանադրական դատարանը որոշել է, և Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր է բոլորի համար:

-Այդ դեպքում ինչո՞ւ ներդրվեց այդ համակարգը, եթե այն հակասահմանադրական էր: Մինչ օրենքի ընդունումը հնարավո՞ր չէր նայել այդ ամբողջ համակարգի նաև թերությունները:

-Եթե ես հիմա հանեմ օրենքի՝ 2008 թ. կամ 2006 թ. բոլոր քննարկումները, ապա կտեսնեք, որ այն, ինչ Սահմանադրական դատարանը նկատի ուներ, մեզ մոտ քննարկված էին բոլոր տարբերակները:

-Փաստորեն, հիմա հակասահմանադրական ճանաչվեց: Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այդ հանգամանքը:

-Օրենքի որոշ հոդվածներ ճանաչվեցին հակասահմանադրական, և Սահմանադրական դատարանը ժամանակ տվեց ուղղելու օրենքի որոշ հոդվածներ:

-Այսինքն՝ պարտադիր բաղադրիչը հանվո՞ւմ է:

-Ես չեմ կարող նման բան ասել, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումը դեռ չեմ կարդացել, ես միայն լսել եմ:

-Իսկ ի՞նչ է ենթադրում այդ որոշումը:

-Կենսաթոշակային բարեփոխումների ամբողջ փաթեթը եղել է 5 մայր օրենք: Եվս շուրջ 48 այլ օրենքներում փոփոխություններ կատարելուց հետո հակասահմանադրական են ճանաչվել կուտակային բաղադրիչին վերաբերող 8-10 հոդվածներ: Եվ մեր խնդիրը կլինի դա ուղղելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter