HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ապրիլի 2-ը` աուտիզմի իրազեկման համաշխարհային օր

2008թ.-ին ՄԱԿ-ի կողմից ապրիլի 2-ը հռչակվել է աուտիզմի իրազեկման համաշխարհային օր:

Երևանի կենտրոնում այդ առիթով իրազեկման միջոցառում էր կազմակերպվել` «Ես սիրում եմ աուտիզմով մարդկանց» խորագրով:

Տեղի ունեցավ նաև երթ, որի նպատակն էր` շեշտադրել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը` օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք:

Այսօր ամբողջ աշխարհում բազմաթիվ շենքեր լուսավերվելու են կապույտ լույսով` աուտիզմի մասին իրազեկելու համար: Երևանում ժամը 19:00-ին կլուսավորվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter