HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

10 տարվա ազատազրկում՝ սպանված Զարուհու ամուսնուն (տեսանյութ)

Կնոջը՝ Զարուհի Պետրոսյանին դաժանաբար ծեծելով սպանելու համար ամբաստանյալ Յանիս Սարկիսովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատավճիռը երեկոյան 17:40-ին հրապարակեց Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի գործը քննող դատավոր Թաթուլ Պողոսյանը:

Յանիս Սարկիսովը պատժաչափն իմանալուց հետո սկսեց հայհոյել դատարանում: Իսկ նրա ընկերը հավաստիացրեց, որ իրենք բողոքարկելու են:

Սարկիսովը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով) նախատեսված հանցագործության կատարման մեջ: 

Հիշեցնենք, որ Զարուհու երեխան՝ 2-ամյա դուստրը հանձնվել է սկեսրոջ՝ Լիլյա Սարկիսովայի խնամակալությանը, ինչին դեմ են «Ընդդեմ կանանց բռնության կոալիցիա»-ի անդամները՝ նշելով, որ երեխան չպետք է մեծանա այն ընտանիքում, որտեղ սպանվել է իր մայրը:

Մեկնաբանություններ (4)

noname
amenamexk@ erexana, vonca aprelu en tan@ vortex spanel en ira mor@??? Ho et datavor@ esh chi?? chem haskanum, vonca et takanqin erexa vstahel?? Gone hajoxvi et erexun azatel et vayrenineri dzerqic te che ov giti vax@ myus or et xexch puchurin el cecelov chspanen...
Hrant
Areg - I agree. 10 years is not enough. What should such kind of man do when he comes out?
Areg
Excellent news! This is exactly why it's important to keep making noise and demand justice.
Tatevik
Mahapatija hasnum es mardun, isk morn el varela petk vor senc luys ashxar berel u dastiarakel nman kerp

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter