HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Թռչնաբույն՝ սեփական ձեռքերով (լուսանկարներ)

Մեկ ժամվա ընթացքում Երևանի տարբեր դպրոցներից կենդանաբանական այգում հավաքաված դպրոցականները պետք է պատրաստեին թռչնաբներ: Ժյուրին պետք է ընտրեր լավագույն աշխատանքները, որոնց հեղինակներին սպասում էին մրցանակներ:

Հիշեցնենք, որ այսօր թռչունների պահպանության միջազգային օրն է:

Երեխաները թռչնաբույն պատրաստելու համար օգտագործում էին տարբեր գործիքներ ու նյութեր: Ծնողներին ու ուսուցիչներին արգելվում էր մեկնարկի պահից հետո միջամտել դպրոցականների աշխատանքին: Կիսապատրաստի բների գունային բազմազանության մեջ չէիր գտնի երկու միանման բույն: Պարզվում է նաև, որ թռչնաբույնը կարելի է գունավորել, միայն թե ոչ կանաչ գույնով. այն վանում է թևավորներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter