Հինգշաբթի, 27 հուլիսի

Ինչո՞ւ են արտասահմանցի հանքարդյունաբերողները գալիս Հայաստան



Մարինե Բաղդասարյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտ է, ով հետազոտություն է արել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին: Նա այդ հետազոտության համահեղինակներից է: Մարտի 25-26-ին Երևանում տեղի ունեցած «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովում «Բիտեա» ՀԿ-ի նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել էր այս հետազոտության մասին զեկույցը: Այն վերնագրված էր «Բնապահապանական և բնօգտագործման վճարները հանքարդյունաբերության ոլորտում»:

Մարինեն ասում է, որ իրեն հետաքրքիր էր հատկապես ոլորտի շղթան ուսումնասիրելը՝ խտանյութի ստացումից մինչև արտահանում, և իր համար ուշագրավ էր այն, որ բոլոր օղակների սեփականատերերն իրար կապված են: Այնուհետ նա սկսել է ուսումնասիրել հանքարդյունաբերող ընկերությունների՝ բնությանը հասցված վնասի ֆինանսական արտահայտությունը՝ ռոյալթիների, բնապահապանական, բնօգտագործման վճարների տեսակետից:

Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերության ոլորտը համեմատել են այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրի հանքարդյունաբերությամբ: Մասնավորապես, համեմատել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Հայաստանի  հանքարդյունաբերության ոլորտի հարկային դաշտերը: Որպես օրինակ Մարինեն նշում է ռոյալթիի դրույքաչափը մետաղական հանածոների համար, որը մի շարք երկրներում կիրառվում է բնօգտագործման վճարի հետ համատեղ: Ռոյալթին գերշահույթ ապահովող ոլորտից վճարվող լրացուցիչ հարկատեսակ է: «Հայաստանում գործում է միայն ռոյալթի, որը չի խրախուսում ռացիոնալ օգտագործումը, էական չէ՝ ինչքան ռեսուրս են արդյունահանում, էական է հասույթը»,- ասվում է Մ. Բաղդասարյանի և Է. Գրիգորյանի համատեղ զեկույցում:

Ըստ այդ զեկույցի՝ ռոյալթիի դրույքաչափը Կանադայում կազմում է 25 %, Գերմանիայում՝ 15,8 %, Միացյալ Թագավարությունում՝ 20 %, ԱՄՆ-ում՝ 30 %, Չինաստանում 10 %, իսկ Հայաստանում` 4+ % (սա ոչ ռեզիդենտ ընկերությունների եկամտահարկում ռոյալթիների տոկոսային չափն է): Զրուցակիցս նաև նկատում է, որ այլ երկրներում հանքարդյունաբերող ընկերությունները հարկ են վճարում թափոնների համար, իսկ Հայաստանում թափոնները չեն հարկվում: 

«Համեմատականը բերեց նրան, որ մյուս երկրներում բավականին լուրջ հարկային մեխանիզմներ են գործում, և պատասխանատու հանքարդյունաբերություն է գործում, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին, այսինքն՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը միանգամայն արտոնյալ դաշտում է, ինչն էլ ներդրումային գրավիչ միջավայր է ստեղծում արտասահմանյան ներդրողների համար՝ այստեղ շահավետ բիզնես ծավելելու համար»,- ընդգծում է Մ. Բաղդասարյանը:

«Եթե վերցնենք մեր 1000 հարկատուների ցուցակը, որտեղ առաջին հորիզանականում Զանգեզուրի պղնձամոլիդբենային կոմբինատն է, 2013 թ. վերջինս 37,8 մլրդ դրամ հարկային մուտքեր է ապահովել, բայց այդ գումարի մեջ շատ փոքր մաս են կազմում բնապահպանական և բնօգտագործման վճարները, այսինքն՝  շրջակա միջավայրն աղտոտելու տեսանկյունից փոխհատուցումն այնքան էլ մեծ չէ»,- նշում է նա:

Մարինեի խոսքով՝ հանքարդյունաբերությունն անհրաժեշտ է պետությանը, բայց այն պետք է լինի հարկային ճշգրիտ օրենսդրական դաշտում: «Ոչ մի երկրում այդպիսի պրակտիկա չկա, որ թափոնները չհարկվեն: Ո՞նց կարող է թափոնը չհարկվել: Մի փոքր աբսուրդային ժանրից է: Դա գալիս է նրանից, որ նախկինում հանքերը եղել էին պետական, և դրույքաչափերի ինչ-որ փոփոխություն կա: Այդ իմաստով համապարփակ հետազոտություն պետք է կատարել, որպեսզի կոնկրետ թվերի, արդյունքների հասնել»,- ասում է նա:

Նրա համահեղինակած զեկույցում կան մի քանի առաջարկներ ոլորտի հարկային օրենսդրության մասին, ինչպես օրինակ.  

. Ընդունել լեռնամետալուրգիայի թափոնների դասակարգում և մտցնել հարկման դաշտ՝ ապահովելով լրացուցիչ ֆինանսական միջոցներ և հանդիսանալով ռեսուրսների ռացիոնալ օգտագործման գործիք

. Ռոյալթիները պետք է ոչ թե փոխարինեն բնօգտագործման վճարներին, այլ լրացնեն

. Բնօգտագործման վճարների դրույքաչափերը պետք է հիմնված լինեն ռեսուրսների շուկայական գների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում՝ էկոլոգատնտեսական հաշվարկների հիման վրա:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (5)
1. barséghian20:29 - 7 ապրիլի, 2014
Diginin hédazodman hiyanalik, hebardém, payts amén indj barzé, midjazgayn avazagabédnér mendz sér ounin mér adjkérou, méndz gachark bédoutian hamadzaynagir storagrorin, talan bédoutian harkin, penoutian, i verdjo té aradjnaherd karakatsinérou spanél arordjabés. Lav hasgetsa Digin ?
2. Bill Mavridis21:35 - 7 ապրիլի, 2014
The main problem with mining in Armenia is that the Government does not enforce its own regulations. The second problem is that local functionaries are so poorly paid, its like giving them permission to collect bribes and overlook problems. The third problem with mining in Armenia is that mining companies are not required to fully develop and fully fund a closing plan, so the risk of environmental cleanup is offloaded to people of Armenia wen mining operations end. The fourth problem with mining in Armenia is there are no continuous monitoring, upkeep and repair plans, and emergency breach plans related to tailings dams created by mining companies. The fifth problem with mining in Armenia that tailings dam are not lined with membranes and secured. There are no effluent control and requirements to treat all effluent leaving the mine and the tailings dams for the life of the mine and beyond. There are many other problems that can be cleaned up if the mining operators, directors and management are held criminally liable for environmental pollution or abandonment of operations or tailings dams. Jail is a huge incentive to be good.
3. Hayk04:45 - 8 ապրիլի, 2014
Hayastann avirum en aynpisi temperov, inchpes chen varvel nuynisk afpikakan petutyunneri het. Ed bnapahpanutyan volorti bolor patasxanatunerin harkavor e qshel, sksats naxararic. Ayo, Hrach, henc ed en uzum, isk dra demn arnelu miak dzev@ MM -@ andamakceln e, vorovhetev ed depqum djvarutyunner en arajanalu ed talanchineri hamar orensdroren.
4. Vardan21:58 - 12 ապրիլի, 2014
Հայկ ասեմ քեզ, որ շատ հիմար բաներ ես գրում: Մի քիչ օրենքներ կարդա, որ հասկանաս: Առաջարկում եմ կարդաս ՀՀ Ընդերքի մասին օրենսգիրքը: Իսկ Էրիկին և Մարինեին հիշեցնեմ, որ Էրիկը աշխատում էր ԲՆ-ում, իրա օրոք այդ համակարգը գործում էր, իսկ ինքը այդ վարչության աշխատակիցն էր: Խնդրում եմ գրեք, թե ինչքան ռոյալթի էր հավաքվել և ինչքան բնօգտագործման վճար: Ես կասեմ, որ ռոյալթի ընդհանրապես հավաքված չէր՝ 2004-2012 թթ. համար: Բա ինչի համար չէր բարձրաձայնում Էրիկը: Թե այսօր աշխատանքից հանել են նոր հիշել է:
5. erik16:31 - 8 նոյեմբերի, 2014
Վարդան, ուրախ եմ որ ինձ գիտես ու գիտես որ ես աշխատել եմ նախարարությունում, այ եթե դրանից բացի նաև իմայիր, որ ռոյալթիները օրենսդրությամբ սահմանվել են 2012 թվականից ու մինչև էդ չէր կարող հավաքվեր, Հայկին չէիր գրի "հիմար բաներ ես գրում", մի գրի բաներ ,որից չես հասկանում ու քեզ ծիծաղելի վիճակի մեջ մի դիր:, Ես 2011 թվականից նախարարությունում չեմ աշխատում, բայց նախարարությունից դուրս շատ ավելի բան եմ կարողացել անել, քան ներսում, ներառյալ էդ նույն ռոյալթիները 0.25 տոկոսից 4 տոկոս բարձրացնելու գործընթացին անմիջական ու էական մասնակցություն ունենալը: Իսկ եթե ավելին կուզենաս իմանաս, կապնվի, կբացատրեմ, չեմ զլանում
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ