HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը բաժնեմաս ունի «ՎՏԲ բանկ»-ում

Ադրբեջանի կառավարությունը, ի դեմս Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի, շուրջ 3 % բաժնեմաս ունի «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ում: Իսկ «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան» բանկի 100-տոկոսանոց բաժնետերն է

«ՎՏԲ-Հայաստան» բանկը ստեղծվել է «Հայխնայբանկի» հիման վրա, երբ 2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ-ն (ՎՏԲ-ն` նախկինում) ձեռք բերեց «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս): 2006թ. ռեբրենդինգից հետո բանկը վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի: 2007թ. «ՎՏԲ Բանկ ԲԲԸ»-ն ձեռք բերեց հայաստանյան բանկի բաժնետոմսերի մնացած մասը (30% հանած մեկ բաժնետոմս) և դարձավ միանձնյա բաժնետերը:

Իսկ ովքեր են «ՎՏԲ Բանկ ԲԲԸ»-ի մնացյալ բաժնետերերը: Համաձայն կայքում հրապարակված բաժնետերերի ցուցակի (այս տարվա մարտի 31-ի դրությամբ)` խոշոր բաժնետերը Ռուսաստանի Դաշնության կառավարությունն է` 61 %, երկրորդ տեղում Նորվեգիայի կենտրոնական բանկն է` Norges Bank` 4.3 %, իսկ երրորդ տեղում` Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը` շուրջ 2.9 %:

Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը ստեղծվել է նախագահ Հեյդար Ալիևի որոշմամբ 1999թ.: Ֆոնդի տարադրամային պահուստները գերազանցում են 30 միլիարդ ԱՄՆ դոլարը:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ բանկը» վարկ է տրամադրել Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ին: Եվ որպես 2011թ. կնքված ֆինանսավորման պայմանագրի մաս, «Թեղուտ» ՓԲԸ-ի ողջ բաժնեմասը փոխանցվել է Կիպրոսում գրանցված Teghout Investment Limited ընկերությանը, որի 50.05 % բաժնետերը «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ինն է, իսկ մնացյալ 49.95 %-ը պատկանում է «ՎՏԲ» խմբին: Այս մասին ամրագրված է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 2011 և 2012 (սա հրապարակված վերջին հաշվետվությունն է) համախմբված ֆինանսական հաշվետվության մեջ: Հետևաբար, «ՎՏԲ բանկ»-ի միջոցով Արդբեջանը ֆինանսավորում է Թեղուտի հանքարդյունաբերության ծրագիրը: 

Մեկնաբանություններ (6)

Karen
Հայաստանյան ՎՏԲ-ը մինչև 2007թ. էր 30% ադրբեջանական.. իսկ ինչ որ գրել եք, եփած հավի ծիծաղը կգա:
Վիկտոր Սիմոնյան
անիմաստ բան է, անտրամաբանական... վարկը տվել են ԱՄՆ դոլարով, ուրեմն՝ ամերիկան էլ է խառը, վտբ-ի պաշտոնյաների ծառայողական մեքենաները նիսաններ ու մերսեդեսներ են, ուրեմն՝ գերմանիայի ու ճապոնիայի մատն էլ է խառը էս գործում... հետո՞ սա դառավ հոդվա՞ծ
Լիլիթ
փաստորեն ադրբեջանը կարա աշխարհի բոլոր բանկերի մեկական բաժնետոմս գնի, ու վսյո, մենք էլ չենք կարա վարկ վերցնենք ոչ մի տեղից, տենց? ա դուրս գալիս
armdkny
Kristine, Azerbaijan is not financing Teghut. 39% of VTB stock is publicly traded. SOFAZ owns 3% of VTB's outstanding shares. You and I can buy these shares on the open market. Does that mean we are financing Teghut? No it does not. As a shareholder in any publicly traded company, the holder receives dividends and any capital gains once they sell there shares. If you owned British Petroleum shares, does it mean that you are financing Azeri oil production? No, it does not. This is how the capital markets work and the world we live in.
Vrej
@Commentator #4 - What a bunch of mumbo-jumbo. Have you ever heard of the concept of responsible corporate investment? Of course not. The simple answer to the question you posed is YES. If one invests in BP then then you are DIRECTLY financing Azeri Oil Production. No matter the % of the total shares you have purchased. The investor has a choice! Have you ever heard about municipalities disinvesting their shares in pension funds that once were invested in companies in South Africa and thus abetting the apartheid regime? Probably not.
Vrej
More mumbo-jumbo in an attempt to circumvent responsible investing. Sounds like an investment banker with dirty laundry to hide. Ask yourself this - would someone concerned about the environment actually buy shares in BP or any other similar corporation? You sound somewhat delusional. Wouldn't that person divest any shares they had in Exxon Mobil after the 1989 Exxon Valdez oil spill in Alaska?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter