HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայկական ոսկու հետքերով

Հայաստանից ոսկու արտահանումը նշանակալի ծավալներ է ձեռք բերել 2009-ին՝ գերազանցելով տարեկան 1.5 տոննա ծավալը: Մինչ այդ ոսկու արտահանման ծավալները հաշվվում էին կիլոգրամներով: 2011 թվականից սկսած Հայաստանը կայուն արտահանում է 2.5 տոննան գերազանցող ծավալներ: 2013 Հայաստանից արտահանվել է ռեկորդային՝ 2.7 տոննա ոսկի՝ 73.5 մլն դոլար արժեքով (կգ-ը՝ 27.2 հազ. դոլար):

Ըստ մաքսային վիճակագրության՝ Հայաստանն արտահանում է ոսկու փոշի: Իրականում դա «Դորե» համաձուլվածքն է, որում ոսկու պարունակությունն առնվազն 70% է, մնացածն արծաթ է: Հիմնական արտահանող ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման գործարանը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է: Այս ընկերությանը բաժին է ընկնում արտահանվող ոսկու 99%-ից ավելին: Ոսկին արտահանվում է Կանադա, որտեղ վերամշակվում է անգլիական Johnson Matthey հայտնի ընկերության գործարանում, այնուհետ վերավաճառվում Լոնդոնի բորսայում: «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության 100 % բաժնետերը օֆշորային Կայմարյան կղզիներում գրանցված «ՖՐՍԹ ԴԱՅՆՍԹԻ ՄԱՅՆՍ ԱՐՄ.ԼԻՄ» ընկերությունն է:

Create Infographics

Հայաստանից ոչ մեծ քանակությամբ ոսկու փոշի արտահանվել է նաև Թուրքիա և Իտալիա:

Հայաստանում հայտնաբերված են ոսկու 8 և ոսկի-բազմամետաղային 6 հանքավայրեր: Սոթքի ոսկու հանքավայրի պաշարները գնահատվում են մոտ 155 տոննա, Ամուլսարինը`  մոտ 53 տոննա: Խոշոր կարելի է համարել միայն այս երկու հանքավայրերը, սակայն Ամուլսարի շահագործման հեռանկարներն անորոշ են: Մյուս հանքավայրերում ոսկու պաշարները 2-15 տոննայի սահմաններում են: Առայժմ միայն 10 հանքերում է  թույլատրված ոսկու արդյունահանում (Տերտերասար, Արմանիս, Սոթք, Մեղրաձոր, Շահումյան, Թուխմանուկ, Մղարթ, Մարջան, Սոֆի-Բինա, Լիճվազք-Թեյ): Այդ 10 հանքավայրերից 4-ը գտնվում են Սյունիքում: Պաշարների սակավության ու ոսկու ցածր պարունակության պատճառով այս հանքավայրերը արդյունաբերական նշանակություն կարող են ստանալ միայն ոսկու միջազգային գների աճի դեպքում: Ներկայում ոսկու տրոյական ունցիան (31.1 գրամ) միջազգային շուկայում գնահատվում է մոտ 1300-1400 դոլար, ինչը մոտ 25%-ով զիջում է անցյալ տարվա գներին:

Ոսկու վերամշակմամբ զբաղվում է նաև Մասիսում գտնվող «ԱՍՍԱԹ» ընկերությունը, սակայն ծավալները մեծ չեն:

Մեկնաբանություններ (3)

vahe
ardyunahanman tvyalner@ miangamayn kexc en ev mitumnavor mvazecvac , parz npatakov. aknhaytoren nvazecvac en naev hetaxuzvac pasharner@. miangamayn parz e vor Hayastani bnakchutyun@, ov handisanum e erkri miak sepakanater@ ,ayd vosku ardyunahanumic vochinch chi stanum, baci strkakan ashxatanqic.
պանդուխտ հայ
//«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության 100 % բաժնետերը օֆշորային Կայմարյան կղզիներում գրանցված «ՖՐՍԹ ԴԱՅՆՍԹԻ ՄԱՅՆՍ ԱՐՄ.ԼԻՄ» ընկերությունն է: // - Հնարավոր չէ արդյոք պարզել թե ովքեր են իրական տերերը? Զոդի հանքը վաճառելուց առաջ հոդվածներ հայտնվեցին, որ ստացվող ոսկին «նույնիսկ ինքնարժեքը չի ծածկում» (դրա համար էլ դատարկ հանքը «նաղդում» են «անխելք» կանադացիներին!) Ճիշտ նույն ոգով վերջերս ներկայացվեց որ «ՈՐՈՏԱՆ» ՀԷԿ - ն է վնասով աշխատում (որն ավելի ֆանտաստիկ բան էր!) ու հապճեպ «հորով-մորով» արեցին - իսկ իրական տերերն ով են? - նորից անհայտ է մնում (կամ իրենց այդպես է թվում:) Մինչ այդ պետ. պահուստի ոսկին «նաղդեցին», դարձյալ «բարի» նկատառումներով: Սրանք միայն համընդհանուր թալանի էպիզոդներն են, որին ենթարկվում է պատերազմական վիճակում գտնվող, սահմանափակ ռեսուրսներով ու շրջափակված երկիրն ու ժողովուրդը: ՆԵՐՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱՌՆԵՏՆԵՐԻՆ?
Անահիտ
Ժողովուդը պետք է նախ գիտակցաբար պայքարի իր իրավունքների նամուս-թասիբի ,իր վրա վաճառվող անօրակ սննդի,օրը ցերեկով իրեն թալանող,գրպանահատ իշխանավորների, կոռումպացված դատավորների,երկրի ընդերքը ալան -թալան անող մի խումբ հանցագործ հաստավզերի, մի խոսքով եթե ցանկանում ենք , որ մեր երեխաները վաղը չվաճառվեն ստրկության ,Այսօր պետք է պայքարենք հանուն նրանց , ,մաքրելով երկիրը աթոռապաշտ հանցագործներից, առնետներից, և կախյալ վիճակից գլխավոր դևից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter