
Հովիկ Աբրահամյանի նշանակման լուրը առայժմ չի հաստատվել
Ներողություն ենք խնդրում ընթերցողից ոչ մեր մեղքով ստեղծված թյուրիմացության համար:
Այսօր ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ էր գումարել, որից հետո պետք է հայտարարվեր նոր վարչապետի անունը: ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը հեռախոսով «Հետքին» տեղեկացրել էր, որ Հովիկ Աբրահամյանի թեկնածության վրա են կանգ առել տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունից հետո: ԲՀԿ խմբակցության հետ հանդիպմանը մասնակցել էր նաեւ Գագիկ Ծառուկյանը:
Սակայն քիչ առաջ ՀՀԿ խոսնակ Շարմազանովը հայտնեց, որ վարչապետի անունը կհայտարարեն երկուշաբթի: Թե ինչ է տեղի ունեցել նիստի ավարտից հետո, կփորձենք պարզել առաջիկայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել