HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դուք չգիտեք իրական «ես»-ի համը․ Գյուրջիեւ

Կան բազմաթիվ վկայություններ այն մասին, թե ինչպես էր Գեորգի Գյուրջիեւը յուրահատուկ ունակությամբ, օգտագործելով իրեն տրված հարցերը, փոխանցում անպատմելին, զինաթափում հարցադրողին, զրկում նրան հնարավոր մտածողության սովորական ձեւերից՝ ստեղծելով անհրաժեշտ պայմանների հնարավորություն լինելիության (կենցաղավարության) պայմանները փոխանցելու համար։

Գյուրջիեւի այս մեթոդով մարդկանց հետ աշխատելու մասին նկարագրել է Պյոտր Ուսպենսկին՝ «Հրաշալին փնտրելիս» աշխատության մեջ։ Ավելի ցայտուն օրինակներ կարելի է գտնել «Հայացքներ իրական աշխարհից» գրքում։

Ստորեւ ներկայացված տեքստի ձայնագրությունները կատարվել են 1940-ներին՝ Գյուրջիեւի կյանքի վերջին փուլում (Գյուրջիեւը մահացել է 1949թ-ին)։

Ընթերցողը պետք է հաշվի առնի, որ տեքստի հիմնական բովանդակությունը պարունակում է գյուրջիեւյան հատուկ լեզվամտածողություն, որը որոշվում է հիմնական բառերի իմաստի եւ կշռի տեսանկյունից։

Ներկայացնում ենք հատված այդպիսի զրույցներից մեկից

Գյուրջիեւ-ժամանակագիր, դուք ուզու՞մ եք ինչ-որ բան գրառել։

Ե- Սըր, ես գրառում եմ այն ամենը, ինչ ի վիճակի եմ ըմբռնելու։

Գյուրջիեւ- եւ այսպես, եթե ուզում եք գրառել որեւէ բան, հարց տվեք եւ որպես վարժանք՝ գրառեք այն։

Ե- Սըր, այսօր ես հարցեր չունեմ։

Գյուրջիեւ- ամեն դեպքում, փորձառության համար հարց տվեք, որպեսզի վարժվեք։

Ե-Սըր, խնդիրը, որ այս պահին ունեմ, օրվա ընթացքի աշխատանքին է վերաբերում։ Ոչ մի կերպ չի ստացվում աշխատել եւ լուծել խնդիրը, որը ինքս եմ առաջ քաշել։ Եթե ես մենակ եմ, կարող եմ աշխատել, բայց Դուք ասում էիք՝ նույնիսկ կովը դա կարող է։

Գյուրջիեւ- ես չեմ ասել «կովը»․ ես ասել եմ «ավանակը»։ Կովը մակաբույծ է (պարազիտ)․ միայն կաթ է տալիս։ Ավանակն իսկապես ջանք է թափում։ Եվ այսպես․․․

Ե- առաջադրանքը, որ ինքս ինձ համար առանձնացրել եմ հետեւյալն է՝ հիշել ինձ, երբ  մարդկանց շրջապատում եմ։ Մտերիմների հետ կարողանում եմ հիշել ինձ։ Երբեմն անհաջող է լինում փորձս, բայց  վերջիվերջո հիշում եմ։ Բայց մարդու ներկայությամբ, ում ես ինքս եմ աշխատանքի վերցրել, ես չեմ կարողանում հիշել, որ փոխհարաբերվելիս կարեւոր է փոխել ձեւը, որ նրա միջոցով է՝ կկարողանամ աշխատել, թե ոչ։ Իհարկե, ես պատժում եմ ինձ, բայց ոչ այնքան խիստ։ Եվ այդպես էլ, այնուամենայնիվ, ինձ չի հաջողվում գիտակցել, թե որքանով է  դա կարեւոր ինձ համար։ Որոշ ժամանակ առաջ մի բան պատահեց․ ես հասկացա մի նոր բան, բայց դեռ չեմ փորձարկել։

Գյուրջիեւ- այդկերպ չեք հասնի նրան, ինչ ցանկանում եք։ Խորհուրդ եմ տալիս վերականգնել կապն ամենի հետ, ինչ դուք անում եք եւ դա անել որեւէ սովորության օգնությամբ։ Օրինակ՝ ծխելու սովորությամբ։ Փորձեք համոզել ինքներդ ձեզ։ Վաղն առավոտյան, եթե դուք ձեզ հիշում եք, ուրեմն արժանիք ունեք ծխելու։ Եթե դուք ձեզ չեք հիշում, պետք է չծխեք։ Դուք կարող եք ծխել միայն այն ժամանակ, երբ վաստակել եք դրա իրավունքը․ եթե միայն հիշել եք ձեզ։ Մինչ այս դուք երբեք պլան չեք կազմել։ Արեք դա անկեղծորեն, դարձրեք դա ձեզ համար առաջադրանք եւ պատվով անցեք դրա միջով։Եթե հիշում եք, ծխում եք, հակառակ դեպքում՝ ոչ։ Կարո՞ղ եք անել այդպես։

Ե-Իհարկե՛։

Գյուրջիեւ- մի ծխեք մինչ մյուս հանդիպումը։ Եթե կրկին մոռանաք,  մի ծխեք նաեւ հաջորդ հանդիպմանը եւ այդպես շարունակ։ Այդ ընթացքում դուք պետք է հաշվի առնեք, որ ձեր ապագան դրանից է կախված․ եթե դուք ինքներդ ձեզ հիշում եք, կարող եք փոխել ձեր ապագան։Սա մեծ գործ է, խոշոր որոշում՝ կապված ձեր նպատակի իրագործման հետ։Դուք ծխող եք, այնպես որ դա ձեզ համար մեծ զոհողություն կլինի։ Դուք կարող եք ծխել, քանի դեռ այդ մարդուն չեք հանդիպել։

Ե՞րբ է սովորաբար սկսվում ձեր օրը։ Առավոտյան 10-ի՞ն։

Ե- Մոտավորապես 7։00-ին․․․ 7։30։

Գյուրջիեւ- Ե՞րբ եք հանդիպում նրան։

Ե-Մոտավորապես 10։30-ին։

Գյուրջիեւ- ուրեմն կարող եք ծխել մինչ 10։30։ Եթե դուք ինքներդ ձեզ մոռանաք՝ տեսնելով այդ մարդուն, ուրեմն ամբողջ օրը պետք է չծխեք։ Նույնկերպ նաեւ հաջորդ օրը։ Ես այլ բան ձեզ խորհուրդ տալ չեմ կարող։ Սա պարզ բան է։ Չնայած հասկանում եմ, որ կատարելու տեսանկյունից բարդ է։

Նկատում եմ, որ սրան լուրջ եք մոտենում։ Եվ ես լրջորեն պատասխանում եմ ձեզ, այլապես դուք կմոռանաք։ Հիմա դա նշանակություն չունի, բայց այսկերպ դուք շատ իրողություններ կհասկանաք։ Դուք պարտադրված կլինեք գիտակցել, որ ձեր մարմինն է ուզում ծխել։ Ամեն ինչ դրանից է բխում, ամեն ինչ այդտեղից է սկսվում։ Դուք ամբողջությամբ ձեր մարմնում եք։ Դուք չունեք իրական «ես»։ Ձեր ծանրության կենտրոնը մարմնում է։ Երբ դուք այստեղ եք, մտածում եք՝ ինչ-որ բան եք ներկայացնում։ Տեսեք՝ նստած եք, լավ կերած, ասում եք, որ գոյություն ունեք,  բայց երբ գնում եք այստեղից, ամեն բան փոխվում է, եւ դուք նմանակում եք կենդանու։

Այս վարժանքը ձեզ ցույց կտա, թե ինչու է ահրաժեշտ ապրել իրական «ես»-ով, իրական անհատականությամբ։ Դուք չգիտեք՝ ինչ է իրական «ես»-ը»։ Դուք նույնիսկ չգիտեք դրա համը։ Խոսում եք դրա մասին, փիլիսոփայում եք, բայց չգիտեք՝ ինչ է դա։Այստեղ ասում եք եւ հավատում, որ հենց դրա մասին է խոսվում, բայց հենց վերադառնում եք կյանք, ամեն բան ցնդում է։ Ձեր ծանրության կենտրոնը գտնվում է մարմնում։ Դուք վերադառնում եք այն ծանրության կենտրոնին, որին սովոր եք։ Գործածեք այս վարժանքը այն բանի համար, որ հասկանաք՝ ինչ է իրենից ներկայացնում իրական աշխատանքը։

Ինչ ասում եմ նրան, նույնքան անհրաժշետ է նաեւ մնացածին։ Կարելի է ընտրել մեկ այլ բան, ոչ թե ծխելը, բայց անհրաժեշտ է իրական զոհողության առարկա։

Դուք չէիք ցանկանում հարց տալ,բայց միեւնույն ժամանակ հարց այնուամենայնիվ ունեիք։ Այդ դեպքում ինչու՞ չէիք հարցնում։

Ե- ես անձնական հարց ունեի․ ամեն մեկին չէ, որ այն հետաքրքիր է։

շարունակելի

Հատվածն ընտրեց եւ թարգմանեց Անուշ Քոչարյանը

Մեկնաբանություններ (3)

Լ.P.
Ինչ վատ թարգմանություն է, Անուշ Քոչարյան, լավ բան եք ցանկացել անել, բայց դուք թարգմանիչ չեք: Անհնար է կարդալ:« Մտերիմների հետ կարողանում եմ հիշել ինձ։ Երբեմն անհաջող է լինում փորձս, բայց վերջիվերջո հիշում եմ։ Բայց մարդու ներկայությամբ, ում ես ինքս եմ աշխատանքի վերցրել, ես չեմ կարողանում հիշել, որ փոխհարաբերվելիս կարեւոր է փոխել ձեւը, որ նրա միջոցով է՝ կկարողանամ աշխատել, թե ոչ։ Իհարկե, ես պատժում եմ ինձ, բայց ոչ այնքան խիստ։ Եվ այդպես էլ, այնուամենայնիվ, ինձ չի հաջողվում գիտակցել, թե որքանով է դա կարեւոր ինձ համար։ Որոշ ժամանակ առաջ մի բան պատահեց․ ես հասկացա մի նոր բան, բայց դեռ չեմ փորձարկել։» - սա հայերեն չէ:
!!
Շնորհակալություն Լ.P.! Համամիտ եմ, հայերեն չի, թարգմանված բառերի անհաջող կույտ.
Ed
L.P. yev !!, Gurjievi > hayeren tarberak@ porcek gtnek. Ktesnek vor inq@ dzer nshats ayd kets chapanishneri u btamit masin e grum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter