HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյանը անտրամաբանական է համարում մինչև սեպտեմբերի 30-ը պահումներ կատարելը

Կիմա Խաչատրյան

«Ժողովուրդը մեծ հաջողություն ունեցավ: ՍԴ-ն հիմնովին հակասահմանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչը: Ժողովուրդը մեծ ոգևորությամբ վայելում էր իր հաղթանակը: Պետական մարմինները պարտավոր են առաջնորդվել միայն ժողովրդի ցանկությամբ»,- պարտադիր կուտակայինի դեմ այսօրվա հանրահավաքում հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Նա ասաց, որ քաղաքացիների գումարները ենթակա չեն գանձման: Նրա խոսքով՝ անտրամաբանական է նաև մինչև սեպտեմբերի 30-ը գումարների պահումը:

«Այս պահանջը հակաիրավական է: Մենք գտնվել ենք բացառապես օրենքի սահմաններում: Մենք ուժեղ ենք, քանի որ հետևել ենք օրենքին»,- նշեց Մինասյանը:

Պատգամավորը հավելեց, որ իրենք մտադիր են դատարան մտնել, եթե գործատուները, կազմակերպությունները չենթարկվեն ՍԴ-ի որոշմանը և գումարներ պահեն քաղաքացիների աշխատավարձերից:

Մեկնաբանություններ (1)

Մեկը
Պարոն Մինասյանը կարող է պարզաբանել, թե ինչ պետք է անեն գործատուները, եթե սեպտեմբերի 30-ին, կամ ևս մի քանի օր-շաբաթ-ամիս հետո պարտադիրը մտցնեն և ասեն, որ օրենքը գործում է 2014թ. հունվարի մեկից: Խեղճ աշխատողներից 9 և ավելի ամիսների գումարները միանգամից պետք է պահվի? Էս ինչ խայտառակ վիճակ է ստեղծվել թե աշխատողների, թե գործատուների համար: Տպավորություն է ստեղծվում, թե գործատուները աշխատողների թշնամիներն են, բայց մեծ մասը հենց աշխատողների մասին է մտածում, երբ կատարում է պահումներ: Իսկ դատի պետք է տալ ամբողջ կառավարությանը, այս շիլա-շփոթը սարքելու համար և առաջին հերթին Գագիկ Հարությունյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter