HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իշխանությունները այլևս չեն համապատասխանում մեր ժողովրդին». Սևակ Թադոյան

Կիմա Խաչատրյան

«Այսօր այստեղ են հավաքված իմ գաղափարակից ընկերները: Դուք թույլ չեք տա որևէ մեկին, որ ձեր կամքից անկախ որևէ բան անեն»,- ելույթ ունեցավ «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ Սևակ Թադոյանը:

Ըստ Ս. Թադոյանի՝ այս օրենքը ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաև՝ հակահայկական է:

«Մենք մեր ներդրումները անում ենք մեր երեխաների ապագայի համար, ոչ թե նրանց արժեթղթերի համար: Իշխանությունները այլևս չեն համապատասխանում մեր ժողովրդին: Ժամանակն է, որ նրանք աշխատեն իրենց վրա: Իշխանություները մատնված են անգործության: Փոխանակ ամաչեն, կանգնում ասում են՝ հակասահմանադրական է օրենքը, բայց գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը»,- ասաց Սևակ Թադոյանը:

Շարժման մասնակիցը կոչ արեց գալիք կառավարությանը. «Եթե դուք էլ ձեր հույսը դնելու եք ժողովրդի գումարների վրա, ավելի լավ է չգաք»:

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter