HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Նազարյանը Մարաղայի ջարդերի մասին նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

1992 թ. ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նամակ է հղել կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին` իրազեկելու համար միջազգային հանրությանը 22 տարի առաջ այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված Մարաղայի բնակիչների սպանությունների մասին:

Մարաղայի ջարդերին զոհ դարձած անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ դեսպան Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ու անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղապաշտական, ռասիզմի և այլատյացության քաղաքականության վրա, ինչը հանդիսանում է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter