HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկազարդը նշվեց Ջավախքի եկեղեցիներում

Հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սբ և Անմահ պատարագ: 

Տեր Տաթև քահանա Մարուքյանի ձեռամբ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որի ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ և օրհնվեցին ուռենու ոստերը, որոնք բաժանվեցին ժողովրդին: 

«Ջավախքի հավատավոր ժողովրդի հոսքը դեպի եկեղեցի չէր դադարում: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու կամարների ներքո իշխում էր հոգևոր սեր և ջերմություն: Եկեղեցին լեփ-լեցուն էր մանուկներով և հավատացյալներով: Հոգևոր առաջնորդն իր խոսքում մանուկներին երջանկություն, սեր, խաղաղություն և բարօրություն մաղթեց»,- հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Ծաղկազարդի ոստերը քրիստոնյաները պահպանում են ողջ տարի՝ մինչ մյուս Ծաղկազարդ: Ս. Զատկին նախորդող կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter