HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առինջի խաչքարային դաշտը ոչնչացման եզրին է

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չէ՛, սա Ադրբեջանում չէ, և ո՛չ էլ Թուրքիայում: Սա նույնիսկ Հայաստանի սահմանային մարզերից մեկում չէ: Սա Առինջն է, որը կպած է Երևանին: Այն իր տարածքով ու խաչքարերի քանակով Հայաստանի երկրորդ խաչքարային դաշտն է: Խաչքարերի գեղարվեստական արժանիքներով՝ ակնհայտորեն առաջինը: Հուշարձանը ներառված է Հայաստանի պետական նշանակության՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: Դա նշանակում է, որ այստեղ արգելված է ցանկացած շինարարական-տնտեսական գործունեություն, փոփոխում կամ միջամտություն: Ու՞ր են պատասխանատուները, ու՞ր են մեր ժառանգությունը թմբակահարող ու նրա դրոշով արտասահմաններից տուն չեկող պաշտոնյաները: Ու՞ր է համայնքը: Ու՞ր է հայ մարդը, որի զավակները դպրոցում սովորում են հպարտանալ մեր անցյալով և մշակույթով: Եվ ո՞րն է տարբերությունը մեր և մեր ժառանգությունն ավերող թշնամիների միջև»:


Մեկնաբանություններ (4)

neneth
Անաստված այս տեսակից էլ ինչ եք ուզում։Իսկ դրանց դպրոցներում մի հայրենասեր ուսուցիչ չի եղել ,որ փոքրուց դաստիարակած լիներ ազգային արժեքներով։Դե չփլախ հայվաններից ի՞նչ էիք ուզում։
Վ. Առաքելյան
Եթե հետամուտ լինեք այս վայրագության պատճառը պարզելու, ապա կհայտնաբերեք, որ իրենք իրենց ,,Երկիր նայող,, կարգած մի բուռ իշխանավորներ, եկամուտ բերող ցանկացած բնագավառի վրա համապատասխան մեծության հարկ են դրել: Դե հասկանալի է, որ գերեզման նայող լավ տղերքը խաչքարային դաշտի լավ տեղերը ,,ամենաարժանավորներին,, են տալիս լավ ընծայի դիմաց:
soetato
I think this type of news is handled wrongly, poor investigative journalism including to my mind by the highly regarded Hedq.am They should publicize the whole network of individuals involved. I have in mind the “land owner”, the builder, the town hall official who gave planning permission etc. If the immediate official cannot be identified then the department head up to the mayor. With the identification their photo should also be highlighted to avoid hiding behind faceless name.
mahmouzian
realy what do you hoppe from those s people .they are a bunch of degenerated people .they are not armenians they are crooks

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter