HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսը՝ Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հայաստանում ստեղծված է բարդ քաղաքական իրավիճակ: Չորս խորհրդարանական ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ժառանգության» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության  վերջնագրի շնորհիվ՝ Սերժ Սարգսյանը ստիպված էր պարտադրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանը նոր վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին: Այս կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի մոտեցումները հետեւյալն են. 

Հայաստանի իշխանությունների մեղքերի եւ ձախողումների համար պատասխանատու է ամբողջ հանրապետական մեծամասնությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մենք չպետք է սպասենք կառավարության ձեւավորմանը եւ նրա կողմից ծրագրի ներկայացմանը, որպեսզի վերաբերմունք հայտնենք նոր կառավարության նկատմամբ: Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի, ի վիճակի չեն Հայաստանի զարգացման որեւէ ծրագիր իրականացնել եւ կորցրել են Հայաստանում կառավարություն ձեւավորելու որեւէ իրավունք: Մենք ոչ թե մերժում ենք վարչապետի կամ որեւէ նախարարի անձը կամ նրանց ներկայացրած ծրագիրը, այլ մենք մերժում ենք Հայաստանում կառավարություն ձեւավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես: Ուստի մեր կարծիքով ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը: 

Ինչ վերաբերում է ստեղծված վիճակում Քառյակի գործունեությանը, ապա Հայ ազգային կոնգրեսը վերահաստատում է իր պատրաստակամությունն ու վճռականությունը շարունակելու այդ ձեւաչափով իշխանափոխությանն ուղղված միասնական ջանքերը եւ արդյունավետ համագործակցությունը։

Մեկնաբանություններ (1)

aram
Tigran@ dandax u graget e xosum, Hovik@ arag u kisagraget e xosum, bayz yerkusi xosqi mej el nyut chka.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter