HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանի բիզնես-գործընկերը կլքի՞ պաշտոնը

Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակվելուց հետո մամուլը գրում է, որ նա ազատվելու է մի քանի նախարարներից, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից: Հայաստանում վաղուց սովորություն է դարձել՝ առաջին պլան բերել բիզնես-գործընկերներին, ուստի դժվար է գուշակել, թե ինչը կարող է Հ.Աբրահամյանին ստիպել պաշտոնանկ անել գյուղնախարարին, քանի որ նրանց հարաբերությունները հենց բիզնեսով են կապված: Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը եւ Սերգո Կարապետյանի որդին՝ Վաչագան Կարապետյանը համատեղ ընկերություն ունեն՝ «Արտֆուդ» ՍՊԸ-ն:

Եթե նույնիսկ նորանշանակ վարչապետն աշխատանքից ազատի գյուղնախարարին, այնուամենայնիվ նրան «անգործ» չի թողնի:

Նշենք, որ նախարար Սերգո Կարապետյանի ու նրա կնոջ գործերն այնքան էլ վատ չեն: Նրանք շարունակում են գումարներ կուտակել, ինչը միայն աշխատավարձից չի գոյանում:

Ստորեւ ներկայացնում ենք նախարարի եւ նրա տիկնոջ դրամական միջոցներն ու եկամուտները՝ ըստ տարիների: Այսպես.

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի գույքի ու եկամուտների հայտարարագրից

Արտարժույթ

2011թ.

2012թ.

2013թ. 

ՀՀ դրամ

168.700.000

171.300.000

172.650.000

ԱՄՆ դոլար

85.600

84.000

81.200

Եվրո

78.500

80.600

75.120

Տարվա եկամուտը 

3.052.468

3.504.427

5.181.251

  

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի կնոջ՝ Նվարդ Հովակիմյանի գույքի ու եկամուտների հայտարարագրից

Արտարժույթ

2011թ.

2012թ.

2013թ.

ՀՀ դրամ

15.000.000

17.500.000

18.750.000

ԱՄՆ դոլար

32.000

36.100

35.400

Եվրո

0

0

0

Տարվա եկամուտը

980.000

1.323.360

2.868.061

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter