Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Կոնտրաստների քաղաքը



Սյունիքի մարզկենտրոն Կապանը կոնտրաստների քաղաք է:

Մի քանի հարյուր մետր շրջելով` բազմաթիվ հակասություններ կգտնես, որոնք էլ ավելի խտացված են քաղաքի շուկայում:

Բայց այլեւս նախկին փայլը չունեցող շուկայից դուրս էլ` քաղաքի կենտրոնում, իրար են հաջորդում կոնտրաստները:   


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի (Ամստերդամ)06:43 - 15 ապրիլի, 2014
Կապանը եզակի ու ապագա ունեցող քաղաք է,որովհետև՝ ա) կապանցիները չափազա՛նց շատ են սիրում իրենց քաղաքը և բ) հանդուրժող են (միմյանց նկատմամբ): Կապանցիները իրենց քաղաքը ավելի շատ են սիրում,քան իրենց մորը (կամ հավասար): Սա նաև պատմական արմատներ ունի ու եզակի է Հայաստանում: Ուրիշ քաղաքներում մարդիկ նույնպես սիրում են իրենց քաղաքը, բայց այն (այդ աստիճանի) պաշտամունքի առարկա չէ: Ես համոզված եմ, որ բոլոր (կամ շատ-շատ) կապանցիների մեջ կա «քաղաքին պարտք լինելու» այդ ներքին ցգացումը: ...................................Կապանի քաղաքապետներն էլ այդ լարին են միշտ կպնում ու հիշեցնում կապանցիներին «Կապանին իրենց պարտքի մասին»: Օրինակ՝Կապանի քաղաքապետի 2012 թ.-ի սեպտեմբերի 9-ի ընտրությունների ժամանակ դաշնակ Արտուր Աթայանը՝ ամենավերջին պահին, ինքնաբացարկ տվեց ու մնաց միայն ՀՀԿ թեկնածուն: Ըստ Արտուր Աթայանի՝ ինքը ինքնաբացարկ է տվել՝ «քաղաքում կրքերը հանգստացնելու ու քաղաքի բնակիչների միջև թշնամանք չառաջացնելու համար»: Սա իսկապես ուշագրավ է ու քաղաքի հոգեբանությանը տիպիկ (թեև ինքը քննադատվեց այս ինքնաբացարկի համար): ........................................Ես ուղղակի գտնում եմ,որ ա՛յս պահին դրսում ապրող կապանցիների փողերը Կապանում ներդնելու էֆեկտիվ/լավ ծրագիր-մոտեցում դեռ չկա: Պիտի ՊԱՐԶԵՑՎԻ այս մեխանիզմը,որ ներդրողները պարզ հասկանան պրոցեսը. ընդհանուր կոչերով չի: Հետո՝ կա նաև ԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄԻ պակաս: Օրինակ՝ քաղաքի մոտ գտնվող Խուստուփ լեռը ձգող գործոն է,բայց դա բավարար չէ. կարելի է օրինակ ստեղծել Կապանի/Սյունիքի (պաշտոնական) դրոշ/հիմն: Շատ երկրներում երկրի պրովինցիաները դրոշ ու հիմն ունեն: ՀԳ. Կոնտրաստները երբեմն ցարգացման նշան կարող են լինել:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ