HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարար Աշոտ Սուքիասյանին կարտահանձնեն Հայաստան

Սոնա Սիմոնյան

Այսօր Թբիլիսիի կենտրոնական դատարանը բավարարեց Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը: 

Դատական նիստը տևեց 45 րոպե: Նիստի ընթացքում ելույթ ունեցավ գործարար Աշոտ Սուքիասյանը և խնդրեց իրեն արագ տեղափոխել Երևան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում: Աշոտ Սուքիասյանի արտահանձնման օրը դեռեւս հայտնի չէ:

Ըստ Վրաստանում գործող օրենսդրության՝ Աշոտ Սուքիասյանը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող է մնալ Վրաստանում բանտարկված երեք ամիս:  Ապրիլին լրանում է նրա բանտարկության երեք ամիսը, և եթե մինչև ապրիլի վերջ Աշոտ Սուքիասյանին չտեղափոխեն ՀՀ  (փաստաթղթերի ոչ պատրաստ լինելու պատճառով), ապա նրա փաստաբանը կարող է դիմել պատկան մարմիններին՝ խնդրելով հնարավորություն տալ Աշոտ Սուքիասյանին ևս երեք ամիս գտնվել Վրաստանում: Այդ երեք ամիսների ընթացքում  հնարավորություն կտրվի ամբողջական տեսքի բերել Ա. Սուքիասյանի փաստաթղթերը:  

Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը, հանդիսանալով Մինսկի կոնվենցիայի անդամ պետություն, կարող են իրենց երկրի քաղաքացիների արտահանձնման համար դիմում ներկայացնել կոնվենցիայի անդամ պետություններին: 

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 17-ից Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին Թուրքիայից Թբիլիսիի ժամանելիս:

Թբիլիսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter