HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հասարակության համար

Այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման նոր համակարգը:

Ըստ անձնաժողովի տարածած մամուլի հաղոդագրությանր համակարգը «կապահովի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկատվության լիարժեք հասանելիությունը հասարակության համար: Էլեկտրոնային հայտարարագրման hամակարգը կապակցված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նորաստեղծ կայքին (www.ethics.am), որն անմիջապես հրապարակում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալները»:

Կայքի հայտարարագրերի ռեեստրում հնարավոր է իրականացնել որոնում՝ ըստ հայտարարատուների տվյալների: Կայքը նաև պարունակում է ինտերակտիվ բաժիններ, որոնք տալիս են առցանց նամակներ գրելու, դրանց ընթացքին հետևելու, էլեկտրոնային հարցման միջոցով արագ տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Կայքում տեղադրված առանձին պատուհանների միջոցով այցելուները կարող են ծանոթանալ գույքի և եկամուտների վերաբերյալ պաշտոնատար անձանց ներկայացրած վերջին հայտարարագրերին, ինչպես նաև տեղեկանալ նոր պաշտոն ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter