HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կիպրոսից փաստաթղթերը եկել են. դրանք մնում են նախաքննական տվյալներ

Կիպրոսի դատախազությունից «Հետքին» տեղեկացրել են, որ իրենք պատասխանել են Հայաստան գլխավոր դատախազի գրությանը: «Հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվությունը հանդիսանում է նախնական քննության տվյալ, և այս պահին հիշյալ տվյալների հրապարակումը՝ քրեական գործի շահերից ելնելով, անթույլատրելի է»,- Կիպրոսից ստացած փաստաթղթերի վերաբերյալ մեր հարցմանն այսպիսի պատասխան է տվել դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչությունը:

Հիշեցենենք որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր Կիպրոսի դատախազությանը Աշոտ Սուքիասյանի, Տիգրան Սարգսյանի եւ Սամվել Կճոյանի անուններով Կիպրոսում գրանցված ընկերություններին առնչվող փաստաղթեր ձեռք բերելու նապատակով: Նախաքննական մարմինը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունը, գլխավոր դատախազության միջոցով իրավական միջնորդություն է ներկայացրել Կիպրոսի իրավասու մարմիններին՝ պահանջվող փաստաթղթերի բնօրինակներն առգրավելու և նախաքննությանը տրամադրելու խնդրանքով:

Հենց այս փաստաթղթերով պետք է պարզվեր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրության կեղծ կամ իրական լինելը: nyut.am կայքը ապրիլի 12-ին հրապարակել է մի ուշագրավ տեղեկություն: Կայքը հղում կատարելուվ իր աղբյուրին նշել է որ «ապրիլի 3-ին երկրի ղեկավարին է հանձնվել կիպրոսյան «օֆշորային փաստաթղթերի» տակ եղած Տիգրան Սարգսյանի ստորագրության դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը:

Մեկնաբանություններ (2)

Անահիտ
Հարգելի և շատ սիրելի Հետքի աշխատակիցներ ,գիտեք արդյոք թե որքան մեծ, հայրենանվեր , մարդասիրական աշխատանք եք կատարում, որի համար ժողովուդը պետք է անպայման տա իր գերագույն գնահատականը, Դուք իրոք Հայ Ազգի Հերոսնեն եք.. Մենք Ձեզ սիրում ենք;
Անահիտ
Շատ զարմանալի կլինի եթե գտնվի մեկը և դրական արտահայտվի Հայաստանի դատ. համակարգի համար, ավելին՝ իշխանության ներկայացուցիչները իրենք են կողոպտում ժողովրդին և պատժվելու փոխարեն պարգևատրվում պաշտոն ստանալով, և այդ ամենը սերժ սարգսյանի բարձր հովանու ներքո:Ուրեմն ինչ պետք է սպասել հանցագործ նախագահից,աթոռապաշտությունից,շահամոլությունից, իր նման հանցագործներին պարտակելուց բացի ուրիշ հրաշք մի սպասեք; Փրկությունը միայն միասնությամբ ժողովուդը կկերտի;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter