HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահին ուղղված նամակ-պահանջի ձևանմուշ` կուտակայինից դժգոհ քաղաքացիների համար

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը պատրաստել է նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-պահանջի ձևանմուշ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից դժգոհ բոլոր քաղաքացիների համար: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր ՀՀ գործադիր իշխանությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ակնհայտորեն ոտնահարում է թե՛ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, և թե՛ ՍԴ որոշումը. անկախ անձի կամքից ու հայեցողությունից շարունակվում են ապօրինի ձևով գանձվել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:

Այս իրավիճակում, երբ կառավարությունը ոտնահարում է Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը, երկրի նախագահը պարտավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ օր առաջ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշման պահանջների անվերապահորեն կատարման ապահովման ուղղությամբ:

Սույն նամակ-ձևանմուշով (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC) մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից, որպես ՀՀ քաղաքացի, ում համար Սահմանադրությունն ու դրանով ամրագրված սկզբունքները բացարձակ արժեքներ են, պահանջում է երկրի նախագահից ապահովել Սահմանադրության պահպանումը՝ ստիպելով գործադիր իշխանությանը պատշաճ կատարել ՀՀ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշումը»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter