HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են հատուկ դպրոցներ ընդունվելու կարգի չարաշաhման դեպքերը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի  միջնորդությամբ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել էր մի շարք հատուկ դպրոցներում իրականացնել աշակերտների փաստաթղթերի ուսումնասիրություն: Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցում սովորող  երեխաներից մեկը, ով չուներ ֆիզիկական կամ մտավոր որևէ խնդիր, արդեն ազատվել է դպրոցից և պետք է հաճախի հանրակրթական դպրոց, իսկ մյուս չորսին  կտրամադրվեն  հատուկ դպրոցում սովորելու համար օրենքով անհրաժեշտ վկայագրերը: 

Ավելի վաղ Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները մարզերում գտնվող հատուկ  դպրոցներ  այցելությունների ժամանակ հայտնաբերել էին,  որ այդ դպրոցներում մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կողքին հաճախ սովորում են նաև զարգացման աննշան խնդիրներով, իսկ որոշ դեպքերում` առհասարակ որևէ խնդիր չունեցող երեխաներ: Նրանցից ոմանք նախկինում սովորել են հանրակրթական դպրոցներում, սակայն հետագայում, առանց համապատասխան հիմքերի, տեղափոխվել հատուկ դպրոց:

Նման դեպքերի ուսումնասիրությունից օրինաչափություն է նկատվում, որ  սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն այս առումով ավելի խոցելի են: Երեխային հատուկ դպրոց տալով, ծնողները, փաստորեն, լուծում են ոչ միայն կրթության, այլև երեխայի խնամքի, սննդի և գիշերակացի խնդիրները, իսկ դպրոցի տնօրինությունն այսպիսով  ապահովում է աշակերտների՝ իրեն անհրաժեշտ քանակը:

Հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter