HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շնողի մշակույթի տունը` ոչ միայն մշակույթի համար

Էմմա Պետրոսյան 

Շնողի մշակույթի տանը մոտ երկու տարի առաջ երեխաների համար մի քանի խմբակներ էին գործում, այժմ միայն շախմատի խմբակն է պահպանվել: Խմբակների փակվելու պատճառն, ինչպես նշում է Շնողի համայնքապետ Հովիկ Սահակյանը, ֆինանսական միջոցների սղությունն է: Շնողի տարեկան բյուջեն կազմում է շուրջ 69 մլն դրամ, որի մեծ մասն աշխատավարձերի, մնացածն էլ` համայնքի առաջնային խնդիրների լուծման համար է ծախսվում: « Համայնքային ենթակայությամբ է գործում 3 խմբանոց մանկապարտեզը, արվեստի դպրոցը, մշակույթի տունը: Բացի նշվածներից աշխատավարձ է վճարվում գյուղապետարանի աշխատակազմին եւ այսպես ծախսվում է բյուջեի առյուծի բաժինը»:

Համայնքային բյուջեի 48 մլն դրամը, որպես աշխատավարձ, հատկացվում է թվարկված հիմնարկների 65 աշխատողին: Մշակույթի տան համար 4 հաստիք է հատկացվել: Ու թեեւ շենքում 5 սենյակ կա, բայց դրանցից միայն 4-ն են օգտագործվում, մեկը մշակույթի տան տնօրենի` Գայանե Ղորխմազյանի համար, մյուսը ծառայեցվում է` շախմատի խմբակին, երկուսն էլ`մշակույթից բավականին հեռու նպատակների համար: Շնողի մշակույթի տան տնօրեն Գ. Ղորխմազյանը նշում է, որ այդ երկու սենյակները վարձակալությամբ տրվել են անհատ ձեռներեցների: «Սենյակներից մեկում դիմահարդարն է աշխատում, մյուսում` վարսավիրը: Ստացված գումարներն էլ ոչ թե ես եմ վերցնում, այլ գնում է գյուղի բյուջեին»,- տեղեկացրեց մշակույթի տան տնօրենը:

Գյուղի բյուջեն այս երկու անհատ ձեռներցների շնորհիվ համալրվում է ամսական 10,000-ական դրամով: Շնողի համայնքաապետ Հովիկ Սահակյանը վստահեցնում է, որ այն ծախսվում է համայնքի համար: «Ես կարծում եմ, որ մշակույթի տունը պիտի ծառայի որպես մշակույթի տուն: Բայց, էս պահին գործող խմբակ չկա, էդ սենյակներն էլ ազատ են, իսկ Շնողում էլ մինչեւ այդ կանանց համար վարսավիրանոց չի գործել, դրա համար էլ էդ տարածքը դեռեւս նախորդ գյուղապետի օրոք տրամադրել ենք նրանց: Ամեն դեպքում դա ժամանակավոր բնույթ է կրում, առաջիկայում կփորձենք պայմաններ ստեղծենք` էդ տարածքը ազատենք»,- ասաց համայնքի ղեկավարը:

Մշակույթի տան տնօրենն էլ նշում է, որ եթե սենյակներն ազատ լինեն, նոր խմբակներ բացելու քայլեր կձեռնարկեն: «Եթե ուրիշ ազատ ու հարմար տարածք լիներ գյուղում, էդ աշխատողները համաձայնեն տեղափոխվել, բայց տարածք չկա: Մի ուրիշ սենյակ էլ կա շենքում, որ ինչ-որ հ/կ է վերցրել, չի օգտագործում, բայց հրաժարվում է վերադարձնել: Ամեն դեպքում, մոտ ապագայում այդ սենյակն էլ ազատել կտանք անպայման ու եթե ազատ սենյակներ լինեն, համապատասխան խմբակներ, իհարկե, կբացվենկա»,- հայտնեց Գ. Ղորխմազյանը:

Սակայն, բացի խմբակների բացակայությունից, այստեղ եւս մեկ խոչընդոտ կա մշակութային կյանքին վերադառնալու հարցում. թեեւ շենքը մոտ 2 տարի առաջ է վերանորոգվել է, սակայն այժմ էլ այն վերանորոգման ու գույքի համալրման կարիք ունի: Շնողում որեւէ ցուցադրության, հրավերքի դեպքում համայնքապետն ու մշակույթի տան տնօրենը հաճախ են մերժում ստանում` համապատասխան պայմաններ չունենալու պատճառով:

 

 

 

Մեկնաբանություններ (5)

Shnoghi kananc xorhurd
hnaravor e mi poqr chisht informacia grel, ov ev erb e arajarkel shnoxi kananc xorhrdin azatel ajd grasenyaky, ev ov e ayd h/k ic hrajarvel azatel, nman sut lurery hraparakeln uxaki cicaxeli e, inch mnum e azatel talun ev es voxj sut informaciayin h/k-i het kapvac imacanq hetqic, ed h/k um 11andam ka u voch vog texyak che ays amenic, yndhakaraky ayd HK-n tariner sharunak mec ajakcutyun e stacel te gorcox gyurapetic, te naxkin gyuxapetic, isk te mshakuyti tan tnorenn inchov e hamozvac vor karox e aztel tal kchshtenq irenic, xndrum enq irakanutyany hamapatasxan nyuter hraparakeq
Աիդա
Բավականին զարմանալի և սուտ ինֆորմացիա էր, ես ինքս արդեն 5 տարիաշխատում եմ մշակույթի տան ՀԿում, որը Շնողի գյուղական կանանց խորհրդի գրասենյակն է և այս նյութից իմացա , որ ինչ-որ մեկը մեզանից պահանջել է և մենք հրաժարվել ենք վերադարձնել սենյակը, ընդհակառակը, թե գործող գյուղապետը, թե նախկին գյուղապետը միշտ աջակցել է այս ՀԿ-ի գործնեությանը և խնդրում եմ չհիմնավորված նյութեր մի հրապարակեք:
Shnogh RWC andam
Զարմանալի նորություն, Հ/Կ- ն գրասենյակը չի օգտագործում? ՀԿ-ն գրասենյակն օգտագործում է երբ անհրաժեշտ է, երբ աշխատանքները կապված են գրասենյակի հետ, մարտի 28-ին այդ նույն գրասենյակում հանդիպում քննարկում է եղել, ապրիլի 27-29-ին նույնպես լինելու է և դրսից հյուրեր են լինելու, ուղղակի դեռ օրը չի հստակեցվել,պարբերաբար այս գրասենյակում կազմակերպվում են համակարգչային դասընթացներ, որտեղ այցելում են նաև Թողուտ համայնքի բնակիչներ, իսկ թե տնօրենն ինչու է անտեղյակ այս ամենից , իր խնդիրն է, նախկին տնօրենը միշտ աջակցել է այս ՀԿ-ին, հանդիպումների ժամանակ տրամադրել է նաև իր սենյակը:-) հնարավոր է վերջ դրվի էս բանբասանքների հրապարակմանը?
Էմմա
Այդ ինֆորմացիան ինձ մշակույթի տան տօնօրենն է հաղորդել, հոդվածի մեջ հենց նրա խոսքերն են: Խնդրում եմ, ավելի ուշադիր կարդացեք...
ShnoghRWC
Chnayac mshakuyti tan tnorenn e haxordel ayd informacian bayc pndum e vor tyurimacutyun e erel ev inqy ayd HK-iinformacian tyurimacabar e harordel, spotmunq e, isk ayd tyurimacabar haxordac informacian duq taracum eq aranc himqery chshtelu, mi guce mshakuyti tan het kapvac dzez hetaqrqrox harcery chshteiq gradarani tnoren A. Hobosyanic ov erkar tariner ashxatum e ajd mshakuyti tany ev aveli informacvac e mshakuyti tan het kapvac bolor harceric, bazmis hamagorcakcel e henc mer HK-i Kananc xorhrdi het, kam chshteiq ni erkrord ancic tekuz varsaciranoci ashxatoxic, myus senyaki ashxatoxic, gyuxapetarani ashxatakicneric, voch te taraceiq mi informacia, vory tnoreni pndmamb shpotmunq e tyurimacutyun, sa uraku xaytarakutyun e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter