HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հովսեփյանը` ՕԵԿ-ի մասին. «Ընդդիմադիր բոլորն էլ կարող են դառնալ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը անակնկալի է եկել, երբ լսել է «Օրինաց երկիր» կուսակցության` իշխող կոալիցիայից դուրս գալու մասին լուրը:

«Հետք»-ի հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանն ասաց, թե 6 տարվա իրենց գործընկեր ՕԵԿ-ից ինքն անձամբ նման որոշում չէր սպասում: Թե ո՞րն է կոալիցիան լքելու պատճառը, ՀՀԿ-ական պատգամավորը դժվարանում է պատասխանել: «Դա իրենց խնդիրն է, տենց են ուզել, դուրս են եկել, ո՞վ կարող է ասել, թե նեղացած են, նեղացած չեն, չգիտեմ, չեմ կարող ասել` ինչո՞ւ դուրս եկան»,- նշեց նա:

Հովսեփյանը հորդորեց ՕԵԿ-ի որոշման հետ կապված չօգտագործել «լքել» բառը: «Կուսակցության դիրքորոշումն է, «լքեց»-ը ո՞րն է, դուրս եկան կոալիցիայից, ոչ թե լքեցին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՕԵԿ ներկայացուցիչների պարզաբանումներին, թե 6 տարվա ընթացքում իրենց բազմաթիվ օրինագծեր ԱԺ-ում չեն ընդունվել, Հովսեփյանն ասաց. «Կոալիցիայի մեջ էինք, ո՞նց կարող է օրինագիծ ներկայացնեին, չընդունեինք»:

Մեր հարցին, թե արդյոք ՕԵԿ-ը կկարողանա՞ ընդդիմադիր դաշտում գործել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ընդդիմադիր բոլորն էլ կարող են դառնալ: Չգիտեմ` իրենց կընդունե՞ն, թե՞ չեն ընդունի, իրենց տեղը չեմ կարող պատասխանել:

Իրենք պետք է ափսոսեին համատեղ աշխատանքի համար, բայց չեն ափսոսել` դուրս են եկել կոալիցիայից»:

Հովսեփյանը նաև հորդորեց չշտապել և ենթադրություններ չանել` արդյոք ՕԵԿ-ը նախկինի պես կրկին կվերադառնա՞ իշխանության գիրկը, թե՞ ոչ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter