HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Հարությունյան. «Իշխանական ուժն ավելի հավաք պետք է դառնա»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը, պատասխանելով «Հետք»-ի հարցին, թե ի՞նչ կփոխի ՕԵԿ-ի` իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումը իշխանության համար, նշեց. «Ավելի հավաք պետք է դառնա իշխանական ուժը (նկատի ունի Հանրապետական կուսակցությանը- հեղինակ)»:

Դավիթ Հարությունյանն ասաց, թե կարծում է, որ կոալիցիոն նախկին գործընկերը կկարողանա ընդդիմություն դառնալ ու համագործակցել ընդդիմադիր մյուս ուժերի հետ. «Կարծում եմ, որ կարող են, հայտարարել են, որ դառնում են ընդդիմություն, կկարողանան համագործակցել ընդդիմադիր մյուս ուժերի հետ, չէ՞ որ սա քաղաքական մշակույթ է»:

Մեր հարցին, թե իշխանության համար կորուստը մե՞ծ էր, որ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, նա հայտարարեց, թե նախկին գործընկերոջ որոշման մեջ կան դրական կողմեր ևս: «Իշխանական դաշտում կան և́ կորուստներ և́… կան և բացասական, և դրական կողմեր»,- նշեց նա:

Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դրական բան կա այդտեղ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե ի հայտ եկավ նոր ընդդիմադիր ուժ` հավելելով, որ իրենց ընդդիմադիր ուժերի թվի ավելացումը չի վախեցնում: Դավիթ Հարությունյանը չի կարծում, թե ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս է եկել, որովհետև նեղացել է ՀՀԿ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter