HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ-բողոք ՀՀ նախագահին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին 

ՀՀ քաղաքացի Լյուբով Սուրենի Փիլոյանից

Հարգելի Սերժ Ազատի, կրկին դիմում եմ Ձեզ բաց բողոքով Երևանի քաղաքապետարանի և դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կողմից օրենքի կոպիտ խախտումների վերաբերյալ, որոնք ելնելով Արա Աբրահամյանին պատկանող ընկերության շահերից, 8 տարվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում 29.05.2006թ. 05-3374 դատական կատարողական թերթով իմ օրինական պահանջները կատարելու համար:

Սկսած 2005 թվականից, Արամի փողոց 38 հասցեով սեփական տան ինձ պատկանող 1/3 բաժնեմասը վերցվել է «պետական կարիքների համար» ի օգուտ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի, իսկ փոխարենը, ըստ հաշտության համաձայնության, ես քաղաքապետարանից պետք է ստանամ նույն հասցեով հողատարածքը (332.6 քառ.մ.) որպես պետությունից կողմից իմ սեփականությունը վերցնելու դիմաց փոխհատուցում:

Չնայած նրան, որ հաշտության համաձայնությունը 16.12.2005թ. հաստատվել է Վերաքննիչ Դատարանի կողմից և 21.04.2006թ. վավերացվել Բարձրագույն Վճռաբեկ Դատարանի կողմից, ես 8 տարիների ընթացքում ստիպված եմ պայքարել դատարաններում և պաշտպանելով իմ իրավունքները, մի քանի անգամ անցնել բոլոր դատական ատյաններով, պաշտպանվելով քաղաքապետարանի և ԴԱՀԿ ծառայության կամայականություններից…

07.03.2013թ. Վարչական դատարանը, իմ հայցով ՎԴ 2350/05/11 գործով որոշում ընդունեց կատարողական վարույթի հերթական դադարեցման դեմ և նորից պարտավորեցրեց ԴԱՀԿ ծառայությանը հարկադիր կարգով կաատրել ինձ հողատարածքի (332.6 քառ.մ.) տրամադրման մասով 29.05.2006թ. 05-3374 կատարողական թերթի պահանջը:

Այդ դատական որոշման հիման վրա 17.05.2013թ. կատարողական վարույթը վերսկսվել է, սակայն ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները շարունակում էին անգործություն ցուցաբերել, առաջին անգամ վկայակոչելով այն, որ ինձ համար նախատեսված հողատարածքը վաճառվել է ՙՍոգլասիե Արմենիա՚ ՓԲԸ-ին: Դա նշանակում է, որ դատաքննությունների ժամանակ քաղաքապետարանի 2008թ. տվյալ ՙգործարքը՚ գիտակցաբար թաքցվում էր, քանի որ պետական փոխհատուցման վաճառքը անօրինական է և հակասում է Վերաքննիչ Դատարանի և Վճռաբեկ Դատարանի որոշումներին: 332.6 քառ.մ. հողատարածքի անօրինական վաճառքի փաստը բացահայտվել է միայն իմ հարցումից և 2012թ. անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից պաշտոնական պատասխանից հետո:

Փաստորեն, Հայաստանի բարձրագույն դատարանների ինձ 332.6 քառ.մ. տրամադրելու վերաբերյալ որոշումների առկայության պայմաններում, Երևանի քաղաքապետ Ե.Զախարյանը, չարաշահելով իր ծառայողական դիրքը, դատարանից թաքուն 27.05.2008թ. կատարել է աննախադեպ անօրինական ակտ, կնքելով Արա Աբրահամյանին պատկանող ընկերությանª «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի հետ 332.6 քառ.մ. իմ փոխհատուցումը ներառող հողատարածքի ուղղակի վաճառքի պայմանագիր:

Հասկանալով, որ քաղաքապետարանի և ԴԱՀԿ աշխատակիցների կամայականության պայմաններում իմ պահանջների կատարումը անհնար է առանց նոր դատաքննության, իմ կողմից հայց է ներկայացվել վարչական դատարան քաղաքապետարանի «գործարքը» անվավեր ճանաչելու և անօրինական կերպով վաճառված 332.6 քառ.մ. հողատարածքը գրանցված իրավունքներից ազատելու վերաբերյալ:

27.02.2014թ. ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ՎԴ 2085/05/12 գործով պաշտպանեց իմ օրինական իրավունքները և իր որոշմամբ, իմ փոխհատուցման (332.6 քառ.մ.) վաճառքի մասով, քաղաքապետարանի և «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի միջև գործարքը ճանաչեց անօրինական և անվավեր, այդպիսի գործարքի հետևանքների կիրառմամբ:

Սակայն, արդեն ներկայումս քաղաքապետ Տ.Մարգարյանը, շարունակելով օլիգարխների միակողմանի աջակցության գիծը, 27.03.2014թ. ՀՀ Վճռաբեկ Դատարան ուղարկեց չհիմնավորված բողոք Վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ, որը չի վախեցել ընդունել օրինական և արդար որոշում իմ օգտին, նախկինում ՀՀ Վերաքննիչ Դատարանի և Վճռաբեկ Դատարանի կողմից ընդունված դատական որոշումներին համապատասխան:

Քաղաքապետ Տ.Մարգարյանը, անձնական ճնշմամբ կրկին փորձում է նորից հասնել իմ գույքին անօրինական տիրանալուն, Վճռաբեկ Դատարանից պահանջելով չեղյալ համարել իմ օգտին ընդունված որոշումը և օրինականացնել քաղաքապետարանի աղաղակող անօրինականությունը ինձ համար նախատեսված պետական փոխհատուցման (332.6 քառ.մ.) պետության անունից վաճառքը:

Այսպիսով, փաստորեն պետության անունից.

1. Երևանի քաղաքապետարանը (ԾԻԳ) 2005թ. վերցրել և քանդել է իմ անշարժ գույքը ի օգուտ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի, փոխարենը պարտավորվելով ինձ տրամադրել պետական փոխհատուցում նույն հասցեով Արամի փողոց 38, 332.6 քառ.մ. հողատարածքը:

2. Երևանի քաղաքապետ Ե.Զախարյանը, անտեսելով Վերաքննիչ Դատարանի և Վճռաբեկ Դատարանի որոշումներով հաստատված 2005թ. կնքված հաշտության համաձայնության պայմանները, 2008թ. վաճառեց ինձ համար նախատեսված 332.6 քառ.մ. Արա Աբրահամյանի ընկերությանը «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ին:

3. Երևանի քաղաքապետարանը 8 տարի ոտնհարում է 332.6 քառ.մ. նկատմամբ իմ իրավունքները, իսկ քաղաքապետ Տ.Մարգարյանը, դառնալով Ե.Զախարյանի անօրինականության մասնակից, անտեսելով 05-3374 կատարողական թերթի պահանջը, շարունակել է անօրինական գործողությունները «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի օգտին:

4. ԴԱՀԿ ծառայությունը, դատական կատարողական թերթի առկայության պայմաններում, 2006թ. սկսած, կատարողական վարույթի իր անօրինական դադարեցումներով և անգործությամբ, 8 տարի է ինչ նպաստում է քաղաքապետարանին խուսափել ինձ 332.6 քառ.մ. հարկադիր տրամադրումից:

5. Քաղաքապետ Տ.Մագարյանը, պաշտպանելով քաղաքապետարանի ռեյդերական գործարքը, ներկա ժամանակ փորձում է ՀՀ Բարձրագույն Վերաքննիչ Դատարանի որոշմամբ օրինականացնել այդ կամայականությունը և անօրինականությունը:

Հարգելի Նախագահ! Խնդրում եմ կասեցնել Երևանի քաղաքապետարանի և ԴԱՀԿ ծառայության կոպիտ խախտումները, որոնք չեն կատարում իմ օգտին ընդունված, օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները և հակաօրինական կերպով գործում են Արա Աբրահամյանի և «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի շահերի օգտին: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել որպեսզի Երևանի քաղաքապետը վերջ տա կատարվող անօրինականությանը և հետ կանչի վճռաբեկ «բողոքը», որը հակասում է 8 տարվա դատական կատարողական վարույթի պահանջներին, հեղինակազրկում է մայրաքաղաքի գործադիր իշխանությանը և քաղաքացիների սահմանադրական իրավունքների պետական պաշտպանության տեսանկյունից արատավորում է Երևանի քաղաքապետի պաշտոնը և անձը:

Խնդրում եմ ցուցում տալ, որպեսզի պետության կողմից իմ սեփականությունը վերցնելու համար որպես փոխհատուցում հողատարածքի (332.6 քառ.մ.) փոխանցումը ինձ լինի, վերջապես տեղի ունենա և իմ որպես 05-3374 կատարողական թերթով բռնագանձողի պահանաջները բավարարվեն:

Մեկնաբանություններ (2)

Խաչատուր
նույն բանը ինչ նշվել է բաց նամակում 12 տարի է ինձ հետ է կատարվում,բազմաթիվ դիմումներ եմ ուղղել ՀՀ նախագաներին , սակայն բոլոր դիմումները վերահասցեագրվել են և ուղղարկվել բաց նամակում նշված պետական մարմիններին,այսինքն հաշվի չի առնվել երբևիցե,որ բողոքը հենց այդ մարմինների դեմ է:Այսինքն ՀՀ նախագահին դիմելը իմաստազուրկ է,քանզի իմ համոզմամբ նամակները չեն հասնում հասցեատիրոջը,չնայած համոզված եմ որ նախագահին ել հասնի նամակը,ապա ոչինչ չի փոխվի,բայց պայքարը ոչ մի վարկյան չի կարելի դադարեցնել,այս օր է որ արդարությունը ծանր հիվանդ է .........
Արմեն
Այո Արա աբրահամյան մեծ օլիգարխ Ռուսաստանում հայ համայնքի ղեկավարը․ հենց սրա նմաներն են ծախում հայաստանը․ հավաստի տեղեկություններ կան որ Արա Աբրահամյանն է սեռժիկին ինչ որ համոզելով մտնենք մաքսային միություն, նրա համար որ տղթաղաղերով տանուլ է տվել հայաստանը ներքաշելով ՄԱՔՍԱՅԻՆ․ՄԻՈՒԹՅՈՒՆ , ԱՅ ԵՍ ՀԱՐՑ ՊԻՏԻ ԲԱՐՑՐԱՑՎԻ ․․․․․․․․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter