HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ պատգամավորը` նոր վարչապետի մասին. «Կաշխատի` կաշխատի, չէ` դուրս կգա, ուրիշները կաշխատեն»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` սեղմ ժամկետում կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված տույժերի հաշվարկի կասեցման մասին օրինագիծ մշակելու նախաձեռնությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը կոնկրետ քայլ է համարում: «Հետք»-ի հետ զրույցում նա ասաց. «Ճիշտ է, նոր կառավարությունը դեռ ձևավորված չէ, բայց արդեն մեկ կոնկրետ դրական քայլ ես կառավարության կողմից տեսնում եմ: Արդյոք վարչապետը կշարունակի՞ կոնկրետ քայլերը, թե՞ կբավարարվի եղածով, չգիտեմ, բայց դրանից կախված կլինի ժողովրդի վերաբերմունքը նրա նկատմամբ»:

Մեր հարցին, թե Հովիկ Աբրահամյանն այս քայլով զիջմա՞ն գնաց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող ոչ իշխանական ուժերին և հասարակությանը, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Ժողովուրդն է մարդկանց գործի նշանակել, ի՞նչ է նշանակում զիջել… Ես տենց հասկացողություն չունեմ` զիջել: Կաշխատի` կաշխատի, չէ` դուրս կգա աշխատանքից և ուրիշները կաշխատեն: Երկրի գլխավոր գործատուն ժողովուրդն է, մի մոռացեք սա»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի կառավարությանը անվստահություն կհայտնե՞ն, եթե վատ աշխատի: Ի պատասխան` ԲՀԿ պատգամավորը նշեց. «Եթե Հռոմի պապը վատ աշխատի, Հռոմի պապին էլ հնարավոր կլինի անվստահություն հայտնել»:

 

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter