Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Սամվել Ալեքսանյանի համար պայքարողն այժմ գործում է ամբաստանյալ Հակոբյանի օգտին



Գավառի ընդհանուր իրավասության դատարանում այսօր իրավիճակը լարված էր: Այստեղ շարունակվում էր Սարգիս Հակոբյանի գործով դատավարությունը (բախտագուշակ Վարսիկի որդին), որը մեղադրվում է կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին ծեծի եւ խոշտանգումների ենթարկելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով:

Հակոբյանի հարազատներն ամեն կերպ փորձում էին աղմուկ բարձրացնել եւ խանգարել դատը: Ինքը՝ ամբաստանյալը, երկար չկարողացավ լռել եւ մի քանի վիրավորական արտահայտություններից հետո դուրս հանվեց դատարանի դահլիճից:

Այսօր դատարան էր եկել նաեւ մի տղամարդ, ով հետո ներկայացավ որպես սոցիալիստական շարժման ղեկավար, նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, «Հայ-ռուսական միավորում» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռոբերտ Ահարոնյան: Նա նախ խնդրեց «Հետք»-ին իրենից «ինտերվյու վերցնել», ապա մերժում ստանալուց հետո փորձեց վիրավորել եւ զրպարտել: «Ձեզ ինչքա՞ն գումար են տվել, որ դուք հայ ընտանիք քայքայեք ձեր լրատվամիջոցով: Ձեր լրատվամիջոցի ղեկավարը տեղյա՞կ է, որ դուք հենց հիմա ընտանիք եք քանդում: Հարգելիներս, Հայաստանը թողեք, գնացեք ձեր Եվրոպան, կարող եք Բիշարյան Հեղինեին էլ ձեզ հետ տանել»,- ասաց Ահարոնյանը, ով, ի դեպ, մի քանի ամիս առաջ նույն ոգեւորությամբ Փակ շուկայի դիմաց պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանին:  

Ռոբերտ Ահարոնյանը 2013-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել, սակայն ընտրագրավը չվճարելու պատճառով դուրս մնաց ընտրապայքարից:

Դատական նիստի ընդմիջումների ընթացքում Սարգիս Հակոբյանի հարազատները նույնպես փորձում էին համոզել «Հետքին», որ նյութերում շեշտադրենք այն հանգամանքը, որ «գենդերներով տուն են քանդում»: Միեւնույն ժամանակ ինքը՝ ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը, եւ նրա ընկերը դատարանի 3-րդ հարկի պատուհանից սեռական բնույթի հայհոյանքներ էին հասցնում թե́ լրագրողների եւ թե́ ակտիվիստների հասցեին:

Դատարանի դահլիճում իրավիճակը եւս հանգիստ չէր: Ցուցմունք տալու էին հրավիրվել 5 վկաներ՝ դատաբժիշկը, ամբաստանյալի քույրը, Սարգիս Հակոբյանի ընտանիքի հարեւանը եւ բախտագուշակ Վարսիկի հաճախորդներից երկուսը, ովքեր այժմ ներկայանում են որպես ընտանիքի բարեկամներ:

Վկայությունների մասին մանրամասն՝ դիտեք տեսանյութում:

Հաջորդ դատական նիստին, որը նշանակված է մայիսի 7-ին, կհարցաքննվի ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. xxxx21:05 - 24 ապրիլի, 2014
um boxoqer, ete ete et amen inch der nerkayutyamb u masnakcucyamba katarvel
2. xxx21:22 - 24 ապրիլի, 2014
et mec mec xosacoxner@ qani varkyan kaprein et tesak djoxqum,vorum Hasmik@ 9 tari goyatevec, mi anun u patvic en xosum, ipr ov chgiter der makardak@,,,,,, ov el chgiter imacav,,,,
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ