HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանը «Դեմ եմ»-ի անդամներին երկխոսության կոչ է արել

Այսօր երեկոյան ժամը 7-ին «ԴԵՄ եմ» նախաձեռնության անդամները բողոքի հերթական ակցիան են կազմակերպել: Այս անգամ նրանք հավաքվել են Նախագահի նստավայրի առաջ: Քիչ առաջ «Հետքի» թղթակիցը ակցիայի վայրից հաղորդեց, որ ցուցարարների հետ հանդիպման է եկել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ասել, որ ինքը խնդրի լուծման ուղղությամբ առաջին քայլն արել է` առաջարկելով կասեցնել կուտակային կենսաթոշակի չվճարման տույժերի հաշվարկը եւ առաջարկել է բողոքող երիտասարդներին գնալ երկխոսության: «Մենք ձեր թշնամին չենք, ձեւական բաներ չենք անում»,- ասել է Աբրահամյանը: Երբ ակտիվիստները սկսել են նրան կոնկրետ հարցեր ուղղել, Աբրահամյանը հորդորել է իրեն բովանդակային քննարկման մեջ չներքաշել: «Որեւէ կառավարություն կամ անհատ իրավունք չունի հակասահմանադրական քայլ անելու, եկեք վաղն առավոտյան հանդիպենք, քննարկենք, ոչ մեկն օրենքից վեր չէ: Կոռեկտ չէ, ազնիվ չէ փողոցում ինձնից պատասխան ուզել»,- ասել է նա: Ակտվիստներն ի պատասխան վանկարկել են` «հիմա, հիմա»:

«Դեմ եմ»-ի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Մանուկյանը վարչապետին ասել է. «Եթե ապահովում եք մեր քայլերը` անկախ նրանից` վաղը կգանք, թե ոչ, երբ հանրությունը տեսնի որ ռեալ քայլ է արվել, ոչ թե քայլիկ, մենք կգանք»:

«Մեզ ժամանակ է պետք, բայց որ քայլ ենք անելու` վստահ եղեք»,- հավաստիացրել է վարչապետը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter