HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Մելիքյանը պատրաստ է վերադառնալ պատգամավորական աշխատանքին

ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը պատրաստ է պատգամավոր աշխատել և վերցնել Ազգային ժողովում թափուր մնացած մանդատը:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը Նախագահի երեկվա հրամանագրով նշանակվեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ուստի նրան հավանաբար կփոխարինի ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ՝ 114 համարը` Գագիկ Մելիքյանը:

«Հետք»-ի հարցին, թե պատրա՞ստ եք կրկին վերադառնալ խորհրդարանական աշխատանքին, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Այո»: Նա նշեց, թե իր համար բոլորովին անսպասելի չէր, որ պատգամավոր է դառնալու` չնայած ասաց, թե տեղյակ չէր, որ Դավիթ Հարությունյանը կտեղափոխվի գործադիր մարմին: Ի դեպ, Գագիկ Մելիքյանը ՀՀԿ խմբակցության քարտուղարն էր նախորդ գումարման Աժ-ում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter