HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հարություն Զուլումյան. «Պահպանողական քայլերով են շարունակում շքերթը»

Հարություն Զուլումյան. «Կան խնդիրներ, կա նախագիծ։ Չկա այնպիսի մի խնդիր, որը անհնար է վերարտադրել գեղարվեստականորեն՝ արվեստի լեզվով»

 Երկար ժամանակ ապրելով Մոսկվայում, Թբիլիսիում, Մարսելում, ապա Երեւանում` Հ. Զուլումյանը բազմաբնույթ գործունեություն է իրականացրել՝ լրագրողական, անհատական ցուցահանդեսներ, համադրողական աշխատանք, ուսումնասիրություններ, թարգմանություններ։

2003թ. Մոսկվայի Ա. Սախարովի անվան կենտրոնում իրականացրած «Օсторожно, религия» ցուցահանդեսը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Ռուսաստանում։ Նրա կազմակերպած ցուցահանդեսի դեմ ներկայացված դատական հայցը Մոսկվայի դատարանում քննվեց երկու տարի, որն ավարտվեց ցուցահանդեսի մասնակիցների նկատմամբ վարչական տուգանք կիրառելու որոշմամբ:

Նրա հետ միաժամանակ եւ́ դյուրին եւ́ դժվար է զրուցել, որովհետեւ երեւույթների նկատմամբ ունի ուսումնասիրության մեծ հենքեր, բայց կարող է այդ ամենն արտահայտել մեկ նախադասությամբ, մեկ օրինակով․․․ 

-Դժվար է բնութագրել Հարություն Զուլումյանին։ Դեռ մի քանի ամիս առաջ Թատերական ինստիտուտում կինոգիտության դասախոսություններ, մշտապես էքսպերիմենտալ իրողությունների մեջ՝ ժամանակակից արվեստի՝ ինստալացիայի, քանդակի, վիդեոարտի։ Ինչպե՞ս ներկայացնեմ ընթերցողին Հարություն Զուլումյանին։

-Բարդ հարց ես տալիս, քանի որ հարցումը ես չեմ ուղղում, այլ ինձ է ուղղված, կարող եմ պատասխանել, որ նշված անուններից յուրաքանչյուրն ինձ հարազատ է։

-Բայց դրան զուգահեռ բազմաթիվ հոդվածներ՝ ուրեմն նաեւ լրագրող, անհատական ցուցահանդեսներ՝ ուրեմն նաեւ նկարիչ։ Կարող եմ մի բառով բնորոշել՝ կոնցեպտուալիստ։

-Նկարիչ անվանումը մի քիչ օտար հնչյուններ է առաջացնում ժամանակակից արվեստի մեջ բնութագրելու տեսանկյունից։ Ավելի ճիշտ կլինի բնորոշել որպես արվեստագետ։ Իսկ կոնցեպտուալիստ հասկացությունը բավականին լայն է եւ բավականին տարբեր ձեւակերպումներ ունի։

-2003թ. Մոսկվայի Սախարովի անվան կենտրոնում «Oсторожно, религия» ցուցահանդեսը մեծ աղմուկ բարձրա ցրեց Ռուսաստանում։ Նույնիսկ Պետդումայում քննարկվեց եւ դատական հայց ներկայացվեց ընդդեմ Ձեզ։ Դրանից հետո գործողություններն այդքան կտրուկ չեն։ Ինչու՞։

 

Ալեքսեյ Կոսոլապովը, որը Բուլդոզերային ցուցահանդեսի մասնակից է, շեշտում էր, որ նման ցուցահանդեսներ լինում են 40 տարին մեկ, եւ իրեն հաջողվել է նման ցուցահանդեսների մասնակիցը լինել։ Բացի դրանից՝ Հայաստանի արվեստի դաշտը դեռ հստակ ձեւավորում չունի, որպեսզի վերջինիս սահմաններում հնարավորություն լինի լիովին արտահայտվել եւ առավելապես՝ արժանացնել սոցիալական արձագանքի, ինչպիսին կարելի է Ռուսաստանի ժամանակակից արվեստի դաշտում անել։

-Այդ դեպքում ինչո՞վ է առանձնանում Հայաստանի արվեստի դաշտը։

-Ներկայումս հռչակված մաքուր արվեստը հեղափոխական արվեստի հետ բաղդատելով։

-Մաքուր արվեստը ո՞րն է այն, ինչ կրկնօրինակու՞մ ենք դրսից։ Կա՞ն օրինակներ, արդյոք, մաքուր արվեստի։

-Ժամանակակից արվեստը շատ կարեւորվում է իր կողմից ընտրված էքսպերիմենտալ ուղիով եւ ոչ պակաս կարեւորվում է նաեւ այդ ուղու արդեն իսկ եղած հաջողություններով՝ բացի ձեռք բերված արդյունքներից։

եր հասարակությունը էքսպերիմենտալի կրո՞ղ է արդյոք։

-Կասեի` կարեւոր է նույնիսկ էքսպերիմենտալի առաջնորդության դրոշմի ձգտումը ձեռքից բաց չթողնելը․․․ Եվ ամբողջ պատմության ընթացքում։

-Մի պահ շեղվենք քննվող հարցերից։ Անդրադառնանք  Ձեր եւ Գառզուի կապին։ Քչերն են տեղյակ դրանից։

-Հիմնականում արյունակցական կապ՝ հարազատներ։

-Այսքանով սահմանափակե՞նք հարցը։

-Լրիվ։ Հարցն ինքնին զարգացում չի կարող ունենալ, որովհետեւ երբ նա կար, ես չկայի՝ փոքր էի, իսկ երբ ես ձեւվորվեցի որպես արվեստագետ, արդեն դադարեցրել էր այցելությունները Հայաստան, եւ մեզ այդպես էլ չհաջողվեց հանդիպել։  

-Վերջին մեկ տարվա ընթացքում երիտասարդների հետ առնչություն ունեցաք այնքանով, որ դասավանդում էիք Թատերական ինստիտուտում՝ գործ ունենալով հիմնականում երիտասարդ ռեժիսորների հետ: Երիտասարդ արվեստագետներից ակնկալիքներն արդարանու՞մ են։

-Թերեւս, միայն նրանք են իրական ուժը, քանի որ ծնվելով տոտալիտարիզմի փլուզումից հետո, չեն կրում անցյալի ծանր բեռը եւ ազատ են։ Նրանց գիտակցությունը վեր է սովետի պայմանականություններից, ուրիշ բան, որ հաճախ նկատում եմ մեծ անդունդներ իմացության մեջ։ Ինչ ուզում եք ասեք սովետական տերությունների մասին, բայց կրթական համակարգը պինդ էր։

-Զրույցի սկզբում խոսում էինք ամենի գեղարվեստականացման մասին՝ արվեստի միջոցով բացահայտելու ու բացատրելու։ Դա միա՞կ ուղին է։

-Ավելի շուտ դա է, որ օգնում է հակիրճ եւ միաժամանակ սուր ու իմաստալից ամեն բան արտահայտելուն։

-Մեր իրականության մեջ կա՞ արվեստագետի տեսակ, ում կարելի է հղում անել որեւէ երեւույթ բացատրելու կամ ներկայացնելու համար։

-Այսօր իրողությունները բացահայտելու հնարավորությունները նույնպես անցել են ստվերային ոլորտ, եւ հստակ ձեւակերպում տալը այս կամ այն առիթով դարձել է միայն սեփական ճշտված կարծիքը, եզրակացությունը։

Նշածս ստվերայինի դերը նկատեցի, երբ իմ ամսագրային գործունեության ժամանակ մոգոնեցի մի նոր խորագիր․ փնտրում էի եւ գտնում երիտասարդների շրջանում տաղանդավորների։ Պարզվեց, որ տաղանդավոր երիտասարդները շատ են, բայց նրանց գոյության մասին ոչ ոք տեղյակ չէ, եւ նույնիսկ փորձ չեն ձեռնարկում նրանց բացահայտելու։

-Ովքե՞ր են բացահայտողները եւ ինչո՞վ են զբաղված այդ դեպքում։

-Դե նրանց ավելի շատ հին ձւեւավորված եւ պիտակավորված աստղերն են հուզում, որոնցից հետո դաշտն ամբողջովին դատարկվում է։

-Դուք էլ ժամանակին շատ բան սկսեցիք  եւ շարունակություն չտվեցիք. «Փակ  քաղաք» փառատոնն, օրինակ, որ նպատակ ուներ կամուրջ դառնալու արվեստագետների համար, շարունակություն չունեցավ։

-Նույն պատճառներով այսօր Գյումրու բիենալեն վտանգի տակ է։ Այս տարի գուցեեւ չկայանա, քանի որ նմանատիպ ծրագրերը դուրս են այն ինստիտուտների հետաքրքրություններից, որոնք պետք է ֆինանսավորեն։ Գերադասում են ավելի պահպանողական քայլերով շարունակել շքերթը, իսկ միջազգային առնչությունները թողնում են անհատական արտահայտման միջոցով իրականացնողների հույսին։

-Զրույցից այնպիսի տպավորություն ունեմ, որ ժամանակակից արվեստի եւ տարբեր էքսպերիմենտների նկատմամբ հստակ եւ ոչ հստակ արգելքներ կան:

-Հիմնական եւ ամենահզոր արգելքը անտարբերությունն է։

-Մտածվա՞ծ, թե՞ ինքնաստեղծ անտարբերությունը։

-Կարծում եմ՝ երկուսն էլ։ Երբ ընդհանուր արժեքների զարգացումը երկրի ինքնահոսի եւ առանձին անհատների հետաքրքրությունների սահմաններում են որոշվում, ուրիշ կերպ կարո՞ղ է լինել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter