HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Անի Ասատրյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Խնկո ապոր գրադարանում տեղ ունեցավ Անի Ասատրյանի առաջին` «Գիրք» գրքի շնորհանդեսը:

Ծրագիրը ներառում էր գրքի ներ-կայացում, վիդեո ինստալյացիա և սաունդ:

Հրապարակում ենք հեղինակի՝ իր գրքի նախագծի հիմնավորման տեքստը:

հայաստանում գոյություն ունեցող բոլոր հաստատությունները անվանական բնույթ են կրում: գործառույթները, որ իբրև թե պիտի դրանք իրականացնեն, շրջված են գլխիվայր. կառավարում հասկացությունը նշանակում է ճիշտ հակառակը՝ ամենաթողություն, ինքնիշխանություն է կոչվում սուվերենության բացակայությունը, ընտրություն նշանակում է պարտադրանք, անկախություն բառով անվանվում է գաղութացվածությունը, առաջընթաց նշանակում է դադար:

ազատ շուկայական հարաբերությունների վրա հիմնված տնտեսության մեջ չկա ո՛չ ազատ շուկա, ո՛չ հարաբերությունների ազատություն: մրցակցային տնտեսության հռչակումը բացարձակ մենաշնորհի հաստատումն է: անկախ տնտեսվարող սուբյեկտ նշանակում է համակարգի համար լվացք անող օբյեկտ: կրթությամբ և գիտությամբ զբաղվող հաստատությունները մերձկրոնաքա-ղաքական կառույցներ են: բարձրագույն ուսումնական հաստատությունները բիզնես կենտրոններ, տարածքային կառավարման մարմիններ և նախընտրական շտաբեր են: օբյեկտիվ գիտելիքը սուբյեկտիվ քարոզ է: մշակույթը նույնացվում է արվեստի հետ, արվեստը՝ մշակույթի:

ընտանիքում ապրելը ոչ թե ընտանիքի՝ բարձրագույն արժեք համարումն է, այլ մեկ այլ բնակտարածքի համար նյութական միջոցների բացակայությունը: ազգակցական կապերի ամր-ությունը ոչ թե մերձավորի հանդեպ սիրո դրսևորում է, այլ տվյալ պայմաններում սեփական ֆիզիկական գոյությունը համայնքից դուրս պահպանելու անհնարինության հետևանք: աշխատանքը ոչ թե սեփական սուբյեկտության դրսևորման դաշտ է, այլ լինելիությանդ համար ժամանակ վաճառելու ոլորտ:

ստեղծված համատեքստում ապրող (տևող) մարդը չի կարող լինել այլ բան, քան սեփական մարմնի ֆիզիկական տարածության մեջ դատարկությունն ամփոփող ձև. ստեղծված համատեքտսում որքան անհնար է հաստատութենական որևէ օղակի կոմպետենտ գործունեությունը, նույնքան անհնար է արվեստի արտադրանքի ստեղծման, այդ գոյություն չունեցող հաստատութենական օղակներով անցնելու և որևէ ազդեցություն ունենալու հնարավորությունը: որքան անհնար է հաստատութենական որևէ օղակի կոմպետենտ գործունեությունը, նույնքան անհնար է այդ հաստատություններում կայացած որևէ մեկի կողմից  որևէ արարք օրինականացնելու, հաստատելու, գնահատելու, անվանելու և հանրահռչակելու  հավանականությունը:

համակարգի ներսում կայացած ցանկացած մասնագետ համարժեք է համակարգի չկայությանը: կրթական պաշտոնական համակարգերում՝ ասել է թե մերձկրոնական համակարգում,  կայացած-օրինականացած մասնագետները համարժեք են կրոնավորներին: այս համատարած բացակայությունների համակարգի ներսում գոյության ցանկացած այլ ձև, քան բացակայությունը, անհնար է: իսկ ցանկացած այլ մեկը, ում լինելիությունը կասկածի ենթակա չէ, համակարգից դուրս ինքն իրեն ստեղծած սուբյեկտն է:

երբ բացակա են  հաստատությունները, կարգավորիչ օղակները, կազմակերպչական գործա-ռույթ իրականացնող մարմինները, կրթական հենք ապահովող տեղեկատվական հոսքերը, երբ գիտությամբ զբաղվելը ենթադրում է նաև քաղաքականությամբ զբաղվել, երբ արվեստ անելը ենթադրում է նաև շոու անել, երբ օրինակարգ (լեգիտիմ) լինելը ենթադրում է նաև կախման մեջ հայտնվել, երբ մի բան լինելը պարտադրում է նաև անպայման մեկ այլ բան լինել, արվեստ անելն իր հերթին ենթադրում է անել  մեկ այլ բան, քան արվեստն է:

անի ասատրյան

Մեկնաբանություններ (3)

acharyan
video, instalacya, saund... hayeren inchpes en ays barere???
Նարեկ Ալեքսանյան
ճիշտ եք, այդ բառերը հայերեն չեն, բայց տվյալ հանատեքստում դեռ համարժեք թարգմանություն չկա, եթե կա էլ, դեռ լայն կիրառում չունեն
Լուսինե Վայաչյան
անի ասատրյանի գքրի նման գիրք աշխարհում չկա, անի ասատրյանի ակցիան համարում եմ հասարակության ու պետության, մարդ անհատի որակական դեգրադացման արդյունքում մեզ ամեն օր մատուցվող զանազան ծառայությունների ու էդ թվում նաեւ փսեվդո պետության, հասարակության, արժեքների դիմակազերծման հիպերռեալիստական գերներկայացուչության հիանալի փորձ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter