HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրբ Հարության տոնական պատարագ՝ Ջավախքի եկեղեցիներում

Այս տարի ապրիլի 20-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնացույցով նշանավորվեց նաև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում: Քրիստոնեական այս տոնին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կիրակնօրյա տոնական պատարագի կարգը կատարեց Հոգեաշնորհ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը տեղեկացնում է, որ Սբ. պատարագի ավարտին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը եկեղեցում ներկա հավատավոր ժողովրդին շնորհավորեց Սբ. Հարության տոնի կապակցությամբ. «Այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ հոգեպես ամրություն և տոկունություն: Թող հարության այս լուրը հույս, հավատ և սեր պարգևի Ջավախք լեռնաշխարհում ապրող հայորդիներին»:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Սբ. պատարագին ներկա էին տեղական և կենտրոնական իշխանության ներկայացուցիչներ և այլք: Սբ. ավանդույթի համաձայն՝ Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներից մարդիկ օրհնված հավկիթները տարան իրենց օջախները: Ջավախքի եկեղեցիներում հավուր պատշաճի կատարվեցին Ավագ շաբաթվա և Սուրբ Զատկի բոլոր արարողությունները:

Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Սուրբ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է և ամենախոշորը, և նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter