HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վ. Կարապետյան. «Շտապողականությունը ցույց է տալիս, որ լուրջ չէ Հայաստանի իշխանությունների դրվածքը»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել էր, որ հնարավոր է` Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, փոխարենը միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: 

Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները շտապում անդամակցել այս կառույցին. ըստ «Հայ ազգային կոնգրես կուսակցության» անդամ Վլադիմիր Կարապետյանի` չգիտեն անգամ Հայաստանի իշխանությունները:

«Նրանք չունեն այդ հարցի պատասխանը, որովհետև պատշաճ վերլուծություն չկա, թե Հայաստանը դրանից ի՞նչ կշահի, որո՞նք են այն շարժառիթները, որոնք կստիպեն Հայաստանին միանալ այդ միությանը: Այդ շտապողականությունը ցույց է տալիս, որ լուրջ չէ Հայաստանի իշխանությունների դրվածքը, որ Երևանը չի կարողանում կայացնել հետևողական որոշումներ: Այն բոլոր քայլերը, որոնք հիմա իշխանությունները ձեռնարկում են, անհետևողական են, դրսի թելադրանքով են արվում Հայաստանի ապագայի համար շատ կարևոր նշանակություն ունեցող ինչ-ինչ որոշումներ»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Կարապետյանը` հույս հայտնելով, որ իշխանությունը կկայացնի ազգի շահերից բխող որոշում:

Նա ընդգծեց, թե իշխանությունները պետք է բացատրեն` ինչո՞վ է պայմանավորված իրենց քայլը` միանալու միանգամից Եվրասիական տնտեսական միությանը, ապա ասաց. «Ընդհանրապես, ՀՀ իշխանությունները պետք է բացատրեն այդ քայլը, դա շատ անհրաժեշտ է, ու բացատրեն, թե արդյունքում ի՞նչ կշահի Հայաստանը, ոչ թե անկշիռ, ոչ հիմնավորված որոշումներ կայացնեն»:

Կարապետյանն ավելացրեց, որ ինքը ծանոթ չէ փաստաթղթերին ու բանակցությունների ընթացքին, ուստի դժվարանում է եզրակացություն անել Եվրասիական միությանն անդամակցելու դրական կամ բացասական կողմերի մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter