HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Զոհրաբյան. «Հայ պաշտոնյաների կարծիքները փոխվում են կայծակնային, լույսի արագությամբ»

«Ես չեմ մեկնաբանի Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյայի հայտարարություն այն պարզ պատճառով, քանի որ չկա երաշխիք, որ մի քանի րոպե հետո մեկ այլ պաշտոնյա հանդես չի գա տրամագծորեն հակառակ հայտարարությամբ` հերքելով նախորդ հայտարարությունը»,- այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները շտապում մտնել Եվրասիական տնտեսական միություն:

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասել էր, թե հնարավոր է` Հայաստանը չստորագրի Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը, փոխարենը միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: 

«Մաքսային միության, Եվրասիական միության, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին հայ պաշտոնյաների կարծիքները փոխվում են կայծակնային, լույսի արագությամբ, ուստի խնդրում եմ` ինձ ազատեք իրենց մեկնաբանելու գործից»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter