HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները

Ապրիլի 19-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Մոսկվա, որտեղ աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել միջազգային արդիական խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ընդգծվել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված` կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter