HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Մարգարյանը` Մարտի 1-ը բացահայտելու մասին. «Մեզնից ինչ կախված է, մենք կանենք»

Իշխող կոալիցիայից դուրս եկած և իրեն ընդդիմություն հռչակած «Օրինաց երկիր» կուսակցությունը համարում է, որ ամեն ինչ արել է Մարտի 1-ի բացահայտման համար և շարունակելու է իրենից կախված ամեն ինչ անել:

«Հետք»-ի հետ զրույցում ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով հարցադրմանը, թե հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը ընդդիմություն դառնալուց հետո Մարտի 1-ի սպանությունները բացահայտելուն կողմնակից լինի, նշեց. «Մենք շատ ակտիվ մասնակցել ենք դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, հնարավոր ամեն ինչ արել ենք, որ ժամանակավոր հանձնաժողովի օրակարգում դրված հարցերն իրենց լուծումը ստանան: Այո, մենք ոչ միայն կողմ ենք Մարտի 1-ի բացահայտմանը, այլև մեզնից կախված ամեն ինչ արել ենք, որ բացահայտվի, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն` համարելով, որ չբացահայտված յուրաքանչյուր գործ ծնում է նոր հանցագործություն»:

Մեր դիտարկմանը, թե խոսքը ոչ թե նախկինում արված քայլերի մասին է, այլ` ներկայի, արդյոք ՕԵԿ-ը հիմա պատրա՞ստ է պահանջել Մարտի 1-ի բացահայտում, պատգամավորն այսպես արձագանքեց. «Ով ինչ ասես` շահարկում է, ինձ զարմանալի է թվում… Հանձնաժողովը ստեղծվել է, աշխատել ենք, դրա նպատակը եղել է բացահայտումը, այն օրն էլ անձամբ իմ կողմից առաջարկ եղավ խորհրդարանական լսումներ անցկացնել, հրավիրել պատկան մարմիններին: Մենք միշտ կողմ ենք եղել, որ ամեն ինչ արվի, որ հարցը բացահայտվի, և ասել ենք, որ սա իրավապահ լուծում պահանջող խնդիր է, պետք է իրավապահ մարմինները անեն, իսկ մեզնից ինչ կախված է` մենք կանենք»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter