HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Սխալ լուսաֆորները` տուգանքների աղբյուր (ռեպորտաժ)

Համաձայն պաշտոնական տեղեկատվության` 2012-2013 թվականներին Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են լուսաֆորի արգելող նշանի տակ խաչմերուկը հատող 25.191 մեքենա:

Այսինքն` մոտ 25 հազար վարորդ տուգանվել է 20 հազար դրամով, ինչը կազմում է կես միլիարդ դրամ: Այս գումարը փոխանցվել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին և Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամին:

Խնդիրն այն է, որ հաճախ լուսաֆորն ինքն է վարորդին շփոթեցնում և «դրդում» խախտման:

Հարկ է նաև նշել, որ լուսաֆորների տեղադրումն ու աշխատանքը կարգավորում է հենց նույն Ճանապարհային ոստիկանությունը, որի արտաբյուջետային հիմնադրամ են փոխանցվում գանձված տուգանքները: Այսինքն` Ճանապարհային ոստիկանությունը յուրովի շահագրգռված է, որ խախտումները շատ լինեն:

Մեկնաբանություններ (5)

Artak
կանաՆչ լույս :)))
artak
es inch 2012 tvi video a? en jamanak kameraner el chkayin der.
Դանիել Իոաննիսյան
Հարգելի Արտակ, Այդ տեսանյութը ցուցադրված է խախտման պահը առավել ընկալելի լինելու համար: Դա եղել է 2012 թվականի նոյեմբերին, երբ այդ խաչմերությում արդեն կար տեսախցիկ:
Բագրատ Խաչատրյան
Տենց էլ պետք է լինի, քանի դեռ գործում է արատավոր պրակտիկան, երբ նույն կազմակերպությունը համ «խաղի օրենքներն» է սահմանում, համ էլ իր թերի գործողությունների պատճառով տեղի ունեցած իրավախախտումների դիմաց տուգանքների գումարներն էլ է ինքը տնօրինում: Հիշենք` երբ ՏՄ տարեկան տեխզննում անցկացնելը փոխանցեցին տրանսպորտի նախարարությանը, առանձնապես ոչ մի լավ բան չստացվեց, բայց համենայնդեպս լայն տարածում գտած 5000 դրամանոց հավելավճարները վերացան:
Սաքո
Եվ ոչ միայն կես միլիարդանոց տուգանքներ, այլ նաև լուրջ վթարային իրավիճակներ օրինակ` Լենինգրադյան - Շիրազ խաչմերուկում, երբ Շիրազից Լենինգրադյան դեպի ձախ ուղղությունը սեկցիայի տակ է, և հատկապես ՄՈՒԹ ժամանակ շատ փոքր և ՍԵՎ լուսափորը ՉԻ երեվում.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter