HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել

Այսօր Սամցխե-Ջավախքի հայկական Դամալա գյուղում հանդիսավորությամբ տեղի ունեցավ ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողություն:

«Պատմական, անմոռանալի և միևնույն ժամանակ պատասխանտու օր դամալացիների համար, վերջապես կատարվեց գյուղացիների վաղեմի երազանքը՝ իրենց գյուղում տեսնել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող»մ- հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:

Ցեղասպանությունը վերապրածների սերունդների շուրթերից հնչում էր Սևակ, Կոմիտաս ու Չարենց: Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի ձեռամբ և տարածաշրջանում հոգևոր ծառայություն իրականացնող քահանա հայերի մասնակցությամբ կատարվեց խաչքարի օծման կարգ: Խաչքարի բացմանը ներկա էին հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանի տարբեր հայաշատ վայրերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter