HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարնանային տերևաթափ՝ Ջանֆիդայում

Ջավահիր Եղիազարյան

Այսօր երեկոյան՝ ժամը 18-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում ավելի քան 15 րոպե տեղացած կարկուտը տերևաթափ է արել արդեն ցրտահարված այգիները, կոտրել խաողի վազերը: Ջանֆիդայում գյուղատնտեսական տարին առանց կարկտի մտավախության պետք է մեկնարկեր, քանի որ այս համայնքում տասը հակակարկտային կայան է գործում:

Ջանֆիդայի համայնքապետ Ռաֆիկ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր կարկտակայաններն էլ ճիշտ ժամանակին կրակել են: «Եթե չկրակեին, երևի կարկուտն ավելի ուժեղ կգար»,- ասաց համայնքապետը:

Նրա խոսքերով՝ գյուղացիներին պատճառված վնասի չափը ակնհայտ կդառնա միայն առավոտյան՝ արևային եղանակից հետո: Նշենք, որ Ջանֆիդա համայնքում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ցրտահարությունից 100 տոկոսով վնասվել են ծիրանի, կեռասի և սալորի այգիները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter