HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդանավակայանում գտնվել է 6000 եվրո գումար և փաստաթղթեր

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ Ավիացիոն անվտանգության աշխատակից Արտյոմ Սարգսյանը ապրիլի 20-ի առավոտյան, 05:20ի սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահի նստարաններից մեկի վրա նկատել է փաստաթղթերի կապոց, որի մեջ առկա են եղել 6000 Եվրո գումար, 30 ապահովագրական պայմանագրեր և այլ թղթեր:

Գտնված իրերը հանձնվել է օդանավակայանի Կորած իրերի բաժին, որտեղից էլ հանձնվել է ՀՀ Ոստիկանության «Զվարթնոց» բաժանմունք:

Պարզվել է, որ գումարն ու փաստաթղթերը կորցրել է Վիլնյուս մեկնող խմբի ղեկավար Սիլվա Բայանդուրյանը: Փաթեթը վերադարձվել է նրա ամուսնուն` Սևան Ամիրյանին:

Տեղեկացնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter