HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովում անցկացվում են խորհրդարանական լսումներ կարմիր գծերի, արագաչափերի, նկարահանող սարքերի թեմայով

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն հայտարարեց, թե իր համար անհասկանալի էր հնչած մի ձևակերպում, թե արագաչափերով զբաղվող «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպությունն իր վրա մեծ ռիսկեր է վերցնում:

ԲՀԿ-ական պատգամավորն այս առնչությամբ նկատեց, թե բացի փող աշխատելուց որևէ այլ ռիսկ ինքն այդտեղ չի տեսնում: «Ասում եք, թե 70 տոկոս գերշահույթը դարձել է 50 տոկոս: Եթե նվազումը ռիսկ է, ուրեմն եկեք մեր «Պատվո մեդալների» մասին օրենքում փոփոխություններկատարենք, պատվո մեդալ տանք: Հասկացանք, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը զբաղվել է անձնազոհությամբ. շատ լավ եք անում, որ հաշմանդամներին աշխատանք եք տալիս ձեր կազմակերպությունում, այնուհանդերձ, ես կառարաջկեմ, որ իմ գործընկերները անձնազոհության մեդալով պարգևատրելու նախաձեռնությամբ հանդես գան»,- նշեց նա:

Անդրադառնալով տեսակետներին, թե ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները արագաչափերի հարցը անընդմեջ բարձրացնելով չեն ուզում երթևակությունը կանոնակարգվի, ապա Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ասում եք, թե չենք ուզում զոհերի թիվը պակասի, մենք իհարկեք ուզում ենք, ասում եք, թե չենք ուզում երթևեկությունը կանոնակարգվի, իհարկե ուզում ենք, մենք դրա մասին չենք խոսում, չնայած այստեղ բերվող վիճակագրությունը դրա օգտին չէր խոսում, որ երթևեկության խախտումների քանակը պակասել է, Հանրապետության մասշտաբով մահվան դեպքով զոհերի քանակն էլ պակասել է: Ոչ, չի պակասել, ավելին, բերված վիճակագրությունից երևում է, որ երթևեկության խախտումների քանակն ավելացել է, այդ դեպքում ի?նչ խնդիր էինք մենք ուզում լուծել այս համակարգը ներդնելով: Ոնց պտտվում ենք, բացի նրանից, որ ինչ-որ մի կազմակերպություն, և ինձ չի հետաքրքրում, թե ով է կանգնած այդ կազմակերպության հետևից, ստանա գերշահույթ, հետո դա այստեղ պետք է ներկայացվի որպես անձնազոհություն»:

Զոհրաբյանն ասաց, թե իրենք դեմ չեն, որ երթևեկությունը կարգավորվի, ապա անդրադարձավ նաև տուգանքների չափին և նշեց. «Ես իմ փորձագետների հետ ուսումնասիրեցի ողջ միջազգային փորձը, և ասեմ, որ չկա աշխարհում որևէ երկիր, բացի Հայաստանից, որ այդքան անհամաչափ լինեն տուգանքները Հայաստանի Հանրապետության քաղաքացու ստացած եկամուտներից»:

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե պաշտոնական վիճակագրության համաձայն անգամ Հայաստանում 1 մլն մարդ այսօր ապրում է աղքատության սահմանագծի վրա, «էլ չեմ խոսում, թե քանի տոկոսն է սահմանագծից ներքև ապրում»:  Ըստ նրա՝ 40.000 դրամ աշխատավարձ ստացող անձի համար 30.000 դրամ տուգանքը ընդունելի չի կարող լինել:

Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն էր խանգարում միջազգային փորձն ուսումնասիրել ավելի վաղ: «Տխրահռչակ կուտակայաին համակարգի ներդման ժամանակ պարտադիր վկայակոչում էիք Չիլլի փորձը, իհարկե պարզվեց, որ այնտեղ նման բան չկա, բայց ասվում է, թե վերցվեց Չիլլի փորձը, այդ խայտառակ համակարգը մարդկանց վզին փաթաթելու համար: Մի հատ ուումնասիրեիք միջազգային փորձը: Պարոն Օսիկյան, ձեզ հետ զրույցում բազմաթիվ անգամ ասել եմ, բերել եմ այս օրինակը, որ լույսը միանգամից փոխվում է, վարորդը չի հասցնում կանգնել ու 0.2 միլիմետր մեքենայի անվադողը հատել է հոծ գիծը, հետընթաց կատարել չի կարող, որովհետև հետևում մեքենա կա, բայց տուգանվում է 5-10.000 դրամ, դուք ասում եք, որ սա համաչափ է, ես ասում եմ, որ սա խելագարության կանխավարկած է, միայն այդ դեպքում է հնարավոր նման տուգանքների տակ դնել ՀՀ քաղաքացիներին»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter