HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հակոբյան.«Տուգանքների չափը ուղիղ համեմատական պետք է լինի մարդկանց վճարունակությանը»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատախանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հետաքրքրվեց, թե մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ներառյալ Երևան քաղաքի տեսանկարահանող և լուսանակարահանող սարքերի հայտնաբերած խախտումների դիմաց որքա՞ն տուգանք է վճարվել, ո՞ր մասն է վճարվել և ինչպե՞ս է տնօրինվել վճարված գումարը:  

«Իհարկե, ես տուգանքների հետ կապված մասնագետ չեմ և չեմ ուզում այդ դաշտում տեղավորվել, բայց աշխարհում կա մի հստակ չափանիշ, որ տուգանքների չափը ուղիղ համեմատական պետք է լինի մարդկանց վճարունակությանը: Իսկ մեզ մոտ հակադարձ համեմատական է այն դեպքում, երբ մենք գիտենք, որ 50 տոկոս աղքատություն ունենք, ունենք 45.000 դրամ նվազագույն աշխատավարձ: Այս աքսիոմատիկ սկզբունքը պետք է պաշտպանվի»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է արագաչափերին, ապա պատգամավորը հակադարձեց՝ որևէ մեկը դեմ չէ, որ ունենանք նորմալ, քաղաքակիրթ երթևեկություն: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, թե ի՞նչ սկզբունքով է 70 տոկոս տրվում մասնավորին, 30 տոկոսը բյուջեին:

«Դուք մի պատասխան տվեցիք, որ որոշել եք 25 տարի տրամադրել «Սեքյուրիթի Դրիմ»-ին, որպեսզի ներդրումները վերադարձնի: Սա ամենաշատ շահույթ ապահովող ոլորտն է աշխարհում, այստեղ համոզիչ չէ ձեր հաշվարկը, ավելի համոզիչ է այն, որ հարցը բացարձակ կոռուպցիոն դաշտ է մտել: Եղած կառույցներն ի՞նչ սիրողական որակի կառույցներ են, որ չեն կարող հաշվարկել եկամուտը»,- եզրափակեց Ռ. Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter