HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մանուկյան. «Կան խախտումներ, որ ուղղակի անհրաժեշտ են, որ մարդ տակը չգցես, որ մեքենային չխփես»

Ազգային ժողովում շարունակվում են ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից հրավիրված խորհրդարանական լսումները կարմիր գծերի, նկարահանող սարքերի և արագաչափերի թեմայով: Լսումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ասաց, թե լսումներ անցկացնելը լավ է, բայց չի փոխարինում հանձնաժողով ստեղծելու անհարժեշտությանը՝ նշելով, որ այդ դեպքում իրենք կարող էին ամենի մասին  իրավական հիմքեր հաղորդել:

Խոսելով տեխզննման, ԱՊՊԱ-ի, արագաչափերի, կարմիր գծերի, նկարահանող սարքերի մասին` պատգամավորն ասաց, որ դրանց համար հատկացված գումարները տարեկան ծախսերի կեսից ավելին են կազմում: «Մոտավորապես նվազագույն հաշվարկով մեկ մեքենան 1000 դոլար արժե, իսկ վարորդի ծախսերի մեջ սա կազմում է տարեկան ծախսերի կեսից ավելին: Հիմնավորեմ` ՀՀ աշխատող բնակչության 2 տոկոսն է 200.000 դրամ աշխատավարձ ստանում, 4 տոկոսն է ստանում մինչև 200.000 դրամ աշխատավարձ, 10 տոկոսը 100.000-150.000 դրամ աշխատավարձ է ստանում, իսկ մինչև 100.00 դրամ աշխատավարձ է ստանում ՀՀ աշխատողների 85 տոկոսը, որից 50 տոկոսը ստանում է մինչև 50.000 դրամ աշխատավարձ: Հիմա սրան գումարեք աղքատության թվերը և գումարեք այն ծախսերը, որոնք տարվա կամ ամսվա արդյունքում դառնում են վարորդի համար տույժ-տուգանք, ԱՊՊԱ, տեխզննում, բենզին և այլն»,- նշեց Արամ Մանուկյանը:

Նա վկայակոչեց Ֆրանսիայի օրինակը և նշեց, որ եթե ֆրանսիացին 2-3000 դոլար ստանում է և 200 դոլար տուգանք է մուծում, ապա դրա արդյունքում սոված չի մնում, իսկ ՀՀ քաղաքացին 80.000 դրամ է ստանում և տուգանքի համար վճարում 20.000 դրամ: «Նստե՛ք ցանկացած տաքսի և հարցրեք` ամսվա ընթացքում միջինը քանի անգամ է ընկնում տուգանքների տակ: Ընդ որում, շատ հաճախ կամքից դուրս, երբ խախտումն անհրաժեշտ է, կան խախտումներ, որ ուղղակի անհրաժեշտ են, որ մարդ տակը չգցես, որ մեքենային չխփես»,-նկատեց ՀԱԿ պատգամավորը: 

Ըստ նրա՝ իրենք ամենևին նպատակ չունեն հասնել նրան, որ խախտումների համար մարդիկ չվճարեմ: Մանուկյանը նշեց, թե իրենք ցանկանում են, որ ՀՀ քաղաքացու եկամուտները, եթե կազմում են 200 դոլար, դրա 30 տոկոսը չտան տրանսպորտային տուգանքներին. «Սա է մեր ասածը, իհարկե, խախտման համար պետք է տուգանք լինի, խիստ պետք է լինի, բայց մեր գերատեսչությունների մեծագույն թերությունն այն է, որ յուրաքանչյուրը մտածում է իր գերատեսչությամբ փող հավաքել, բայց իրենք չեն մտածում, որ իրենց գործողությունների թիրախը լավ առումով քաղաքացին պետք է լինի, այլ ոչ թե զոհը, մեր պետության տված եկամուտները բավարարու՞մ են միջին քաղաքացու միջին ծախսերը բավարարելու համար, չի բավարարում, ՀՀ քաղաքացիների 70 տոկոսը միայն կարողանում է իր նվազագույն խնդիրները հոգալ` սնունդ, սպասարկման ծախսեր, միայն 5,2 տոկոսն է, որ կարողանում է իր բոլոր ծախսերը հոգալ. մեր մտածողությունը պետք է լինի այսպիսին` մեր համակարգը քաղաքացու ուսերին տեղավորվու՞մ է արդյոք, թե չէ, թե մենք դնում ենք մեր խնդիրը և քաղաքացին չի դիմանում այդ բեռին ու թողնում հեռանում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter