HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2 տարվա ընթացքում տեղադրված արագաչափերի միջոցով քաղաքացիները տուգանվել են 11 մլրդ դրամի չափով

«Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատախանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ 2 տարվա ընթացքում տեղադրված արագաչափերի միջոցով քաղաքացիները տուգանվել են 11 մլրդ դրամի չափով: Նա նշեց, թե նույն տուգանքներից  «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն և նրա ստվերային հովանավորները 5,8 մլրդ դրամի օգուտ են ստացել։

Նա անդրադարձավ այն հայտարարություններին, թե տեսախցիկները բարելավել են ճանապարհային անվատանգությունը, մասավարապես նվազել են մահվան ելքով դեպքերը: Այս առնչությամբ ՀԱԿ պատգամավորը նկատեց, որ նման պնդում ներկայացնելու համար համակարգի ներդման ջատագովները բերում են 2011թվականի ՃՏՊ-ների հետևանքով մահվան ելքերի վիճակագրությունը։ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց այդ տվյալները համեմատել 2010թվականի վիճակագրության հետ, և տեսնել, որ կա մահվան ելքով դեպքերի աճ:

Նրա խոսքով՝  ոստիկանությունը փոխել է ՃՏՊ-ների հետևանքով մահացածների հաշավառման կարգը, ուստի, ըստ նրան, անվտնագության հարցով պնդումները կասկածելի են դառնում:

Նա ևս նշեց, որ տուգանքների համար սահմանված գումարը անհամաչափ է, ապա ասաց, թե օրինակ 12 կմ/ժամ արագությամբ և 30կմ/ժամ արագությամբ վարման դեպքերում տուգանքների չափը կազմում է 30 հազար դրամ, ինչն անհիմն է։

Ինչ վերաբերում է գծանշաններին և դրանց որակին, ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սա ոչ թե գծանշում է, այլ փողոցի կետրոնում լարված թակարդ, որ ժողովուդը գա ու մտնի թակադի մեջ»: Ըստ նրան՝ նշաններ կան, որոնք տեղադրված են այնտեղ, որտեղ բնակավայր չկա, կան նաև ոչ գծանշված վայրեր, որ վարորդը չիմանա ու խախտում կատարի։

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին ուղղելով իր խոսքը, ՀԱԿ պատգամավորը նշեց, թե այդ կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո 2 տարվա ընթացքում քաղաքացու վրա 11 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսական ճնշում է եղել։ «Եթե մինչ «Սեքյուրիթի Դրիմ»-ը այդ 11 մլրդ դրամով երեխաներն էր պահում, հիմա արդեն «Սեքյուրիթի Դրիմ»-ին ու նրա ստվերային հովանավորին են պահում, որոնց երեխաների բերանից կտրել են ու 5,8 մլրդ դրամի օգուտ են ստացել»,-ասաց նա։

Նա նաև հայտարարեց, թե բոլոր իրավախախտները պետք է օրենքի առաջ հավասար լինեն, ապա ասաց, թե երեկ իր աչքով տեսել է՝ ինչպես ՀՀ վարչապետ Հովիկ Աբրհամյանի մեքենան սխալ երթևեկել, խախտել երթևեկության կանոնները ու հարց հնչեցրեց. «Հիմա տուգանելո՞ւ եք նրան: Հիմա դուք ուզում եք ասել, որ տուգանելու եք Հովիկ Աբրահամայանի՞ն, նրա մեքենայի առաջին համար չկա, էտ ո՞նց եք ճշտելու՝ ում մեքենան է ու ո՞նց եք տուգնալու։ Մենակ Հովիկ Աբրահամյանը չի, ԱԺ Նախագահը, վարչապետը, Ամենայն հայոց հայրապետը, չգիտեմ ով, ով... ոնց ասես քշում են այդ մարդիկ, հիմա բոլորը հավասա՞ր են, թե՞ ոմանք ավելի հավասար են, հայտնի առակի տրամաբնությամբ»,-եզրափակեց պատգամավորը:

Մեկնաբանություններ (1)

Gagik
Մարդկանց փողա պետք հասարակ մարդկանց քերում են հասարակ մարդն էլ չի կարում չտա քանի որ մի ամիս հետո կրկնապատկում են որը արդեն կազմում է իրա ամսական աշխատավարձի 80-90% ու դրանից հետո 15000 դրամ ծախսերն ա վճարում ու հետո սաղ ամսվա ընթացքում փողա պարտք անում որ ընտանիքը պահի ու տեենց միչեւ թքում են ու դուրս գալի երկրից. Հասարակ խախտման համար տուգանքի չափը կազմում է 30000 դրամ նույն տուգանքնել Ռուսաստանի Դաշնությում ա ուղակի տարբերությունը նրանում ա որ հասարակ սպաի աշխատավարձը 1000000 դրամից ավել ա կազմում իսկ Հայաստանում 170000 դրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter