HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդի սարքավորումներով կահավորված սենյակ՝ մեկ դպրոցում եւ մեկ համալսարանում

Այսօր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը և «Samsung Electronics» ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանըստորագրեցին կրթական համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի գործընկեր «Samsung Electronics» ընկերությունը կիրականացնի մեկ դպրոցում և մեկ համալսարանում մեկական սենյակ արդի սարքավորումներով ամբողջությամբ կահավորելու ծրագիրը, որը կրում է «Smart School»՝ «Խելացի դպրոց» խորագիրը: Կրթության և գիտության նախարարության հովանու ներքո իրականացվող այս նախաձեռնությունը հնարավորություն կտա ԿԳՆ կողմից ընտրված մեկ բուհի և մեկ դպրոցի սաներին օգտվել ժամանակակից կրթության մեջ կիրառվող ամենաարդի տեխնոլոգիաներից, ինչը կդարձնի կրթական գործընթացն առավել արդյունավետ և օգտակար:

Ծրագրի նպատակն է կրթության կազմակերպման արդի մեթոդները հասանելի դարձնել նաև Հայաստանի ուսանողներին և դպրոցականներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter