HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարմիր գծերը ժողովրդին քերթելու նպատակ ունեն»,- Լեւոն Զուրաբյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ կարմիր գծերը ժողովրդին քերթելու նպատակ ունեն: Այսօր ԱԺ-ում անցկացվող խորհրդարանական լսումների ժամանակ Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ երբ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները նախաձեռնել էին կարմիր գծերը, արագաչափերը, նկարահանող սարքերը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալ, քառյակում, քննարկումների ժամանակ, այս հանձնաժողովը ոչ պաշտոնական կոչում էին «քերթման սխեմաների» հանձնաժողով:

«Որովհետև խնդիրը հենց այդպես ենք դրել. վերջին ժամանակներում տպավորություն է, որ կառավարությունը, իշխանությունները զբաղված են հարկահավաքի սխեմաների մոգոնմամբ, մոտավորեպես հեքիաթի պես, երբ իշխանությունները հարկ են դնում անձրևի տեսակետների, քամու վրա: Մեր իշխանությունները, կարծես, նման վիճակի մեջ են ընկել: Մենք սա համարում ենք քերթման սխեմա, որովհետև առաջին հերթին բացակայում է նպատակը: Երկրորդ պատճառն այն է, որ այս համակարգի ակնհայտ կոռուպցիոն բնույթ ունի: Ակնհայտ կոռուպցիոն բնույթը ապացուցվում է երկու գործոնով՝ մեկը 70 տոկոսանոց այդ բախշումն է, որից ամբողջ գաղափարը անհասկանալի է դարձնում: Ի՞նչ է նշանակում՝ պետական մի ֆունկցիա վարձով տալիս ենք, սա ի՞նչ է ինչով է տարբերվում սովորական հարկավաքից: Ինչո՞ւ չենք կարող մենք օրինակ հարկային տեսչությանը նույնպես լիազորենք այդ բանն անել, թող հարկահավաք անի մասնավոր ֆիրմա, թող հարկային տեսչությունն անցկացնի մի կոնկուրս, և հաղթող մասնակվոր ֆիրման 70 տոկոսը իրեն վերցնի»,- նշեց Զուրաբյանը՝ ավելացնելով, թե լավ չէր, որ իշխանություններին հուշեց այդ տարբերակը:

«Ասում եք, թե մեկ հայտ է եղել, մենք ի՞նչ անենք, դե կներեք, միայն այն, որ եղել է մեկ հայտ, նշանակում է, որ ակնհայտ կոռուպցիոն գործարք է, սա չպետք է բերեիք որպես արդարացում, պետք է ամաչեիք, որովհետև մեզ համար հասկանալի է, որ տեղի է ունեցել հետևյալը, որ ինչ-որ ֆիրմաներ օգտվել են ինսայդերական ինֆորմացիայից ստեղծել են բոլոր հնարավորությունները, որ մասնակցեն ու հաղթեն, ուստի ելքը կանխորոշված էր իսկզբանե»,- շեշտեց նա:

Լևոն Զուրաբյանն ասաց, թե Հայաստանում լուծվում է տնտեսական գոյատևման հարց, մարդիկ պետք է ընտանիք պահեն, փոխարենը իշխանությունները խոցելի խավի վրա դնում են լրացուցիչ հարկեր: «Մոտավորապես նույնն է, որ խորտակվող նավի վրա կայմա ներկեն...»,- հավելեց ՀԱԿ պատգամավորը: 

Ըստ նրա՝ քաղաքապետարանն էլ չունի հաշվարկ, չգիտի, թե ինչ շահ է ունենալու այդ ընկերությունը ապագայում: «Մենք կտրականապես դեմ ենք այս քերթման սխեմաներին, ամեն ինչ անելու ենք, որ մեր ժողովրդին ազատենք այս սխեմաներից: Անմիջապես պետք է վերացնել կարմիր գծերը, այլ լուծում գոյություն չունի»,- եզրափակեց նա:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter